Պալատինի բլուր – Հին Հռոմի սիրտը - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ > 2020
  Պալատինի բլուր – Հին Հռոմի սիրտը

 Պալատինի բլուրը՝ դա Հին Հռոմի օրրան է ու սիրտը։


 Առասպելական յոթ բլուրներից գլխավորը, որտեղ ավանդության համաձայն, հնագույն ժամանակներում բնակություն են հաստատել Արկադիայից եկած վերաբնակիչները, Եվանդրոսի և Պալլանտոսի գլխավորությամբ:

 Ըստ Վերգիլիոսի, Պալատին բլուրը այն վայրն է, որտեղ Հռոմուլոսին և Հռեմոսին գտել է Լուպա գայլը, ապա հովիվ Ֆաուստուլը, որի կինը՝ Ակկա Լարենցիան խնամել է նրանց։ 



 Երբ Հռոմուլոսը և Հռեմոսը մեծանում են, որոշում են Տիբեր գետի ափերին կառուցել նոր քաղաք։

 Հռեմոսն ընտրում է Ավենտին բլուրը, իսկ Հռոմուլոսը ցանկանում է, որ քաղաքը կառուցվի Պալատին բլրի վրա։ Այսպիսով եղբայրների միջև վեճ է ծագում, ինչի պատճառով Հռոմուլոսը սպանում է Հռեմոսին։ Հռոմուլոսը հիմնադրելով քաղաքը նրան տալիս է իր անունը (լատ.՝ Roma)։
 Քաղաքի հիմնադրման տարեթիվն է համարվում մ.թ.ա. 753 թվականի ապրիլի 21-ը, երբ Պալատինի բլրի շուրջ գութանով փորվել է ակոս, որը սահմանում էր «քառանկյուն» Հռոմի սահմանները։



 Հանրապետության ժամանակ այստեղ բնակվել են ազնվականները: Իսկ կայսերական դարաշրջանում՝ Օգոստոսի ժամանակներից սկսած, պալատինը դարձել է կայսեր նստավայրը, և մեկը մյուսի հետևից առաջացել են պալատներ` Տիբերիանոսի, Ֆլավիոսի և այլն, որոնք վերջիվերջո միաձուլվելով դարձել են մեկ համալիր և ընկալվել որպես կայսերական պալատ: 
«Պալատին» բառը եվրոպական բոլոր լեզուներով պալատ բառի հոմանիշն է:






 
Back to content | Back to main menu