Պորտ Քեմբլ — ազգային պարկ Ավստրալիայում - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ > 2020
  Պորտ Քեմբլ — ազգային պարկ Ավստրալիայում

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում գտնվող Պորտ Քեմբլ ազգային պարկը գտնվում է Մելբուռն քաղաքից մոտավորապես 190 կիլոմետր դեպի հարավ արևմուտք։ Այն հիմնադվել է 1964 թվականի մայիսի 5 –ին, և այժմ զբաղեցնում է 17.5 քառակուսի կիլոմետր տարածք։



Այստեղ կան բազմաթիվ տուրիստական տեսարժան վայրեր, որոնց թվում են «Տասերկու առաքեալները» («The Twelve Apostles»), «Լոնդոնի կամարը» որին հաճախ անվանում են նաև «Լոնդոնի կամուրջ» («London Arch»(«London Bridge»), Լոխ Արդ կիրճը («Loch Ard Gorge»), Գիբսոնի աստիճանները («Gibson Steps») և «Գրոտտո» ժայռը։
Պորտ Քեմբլի գեղատեսիլ այս վայրերը, իրենցից ներկայացնում են դարերի ընթացքում առաջացած բնության հրաշքներ – բնական հուշարձաններ, քանի որ նրանք գնալով հողմահարվում են և ավերվում։
Օրինակ՝. «Տասերկու առաքեալները» երբևիցե չեն հեղել անվանը համապատասխան քանակի, այլ եղել են ընդհամենը իննը։ Նրանցից երկուսը 2000 –ականների առաջին տասնամյակում փլուզվել են։












 
Back to content | Back to main menu