Կապույտ Նեղոսի ջրվեժները - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ > 2020
  Կապույտ Նեղոսի ջրվեժները

  Կապույտ Նեղոսի ջրվեժները, որոնց հաճախ անվանում են նաև Տիս Աբբայ Եթովպիայի բնության հրաշալիքներից են և իսկական հպարտությունը, լինելով այդ երկրի ամենահայտնի բնական տեսարժան վայրերից մեկը:
Տիս Աբբայ անվանումը ախմարերենից թագմանաբար նշանակում է «մեծ ծուխ»։



 Այս ջրվեժները հանդիսանում են Կապույտ Նեղոսի հզորության իսկական ապացույցը, որը հանդիսանում է աշխարհի ամենաերկար գետի՝ Նեղոսի վտակը։
Շնորհիվ այս ջրվեժների, գետի հոսանքով դեպի վեր գտնվող Տանա լիճը պահպանում է իր էնդեմիկ տեսակները, քանի որ ջրվեժները խոչնդոտ են հանդիսանում այլ ձկնատեսակներին, գետի հոսանքին հակառակ շարժվելու համար։
Ջրվեժները ունեն 37 և 45 մետր բարձրություն, իսկ լայնությունը, կախված տեղումների քանակից հասնում է մինչև չորս հարյուր մետրի։ Սակայն 2003 թվականին, մերձակայքում կառուցված հիդրոէլեկտրակայանը տեղումների ժամանակահատվածում ջրի հոսքի հիմնական մասը ուղում է դեպի էլեկտրոկայան, որը գրեթե անհնարին է դարձնում տեսնել ջրվեժները իրենց ամբողջ հզորությամբ և գեղեցկությամբ։












 
Back to content | Back to main menu