Բավարիա - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ > 2020
   Բավարիա

 Բավարիան Գերմանիայի տարածքով եւ բնակչությամբ ամենամեծ և ամենահին երկրամասն է: Նրա ինքնավարությունը եւ պետական անկախությունը իրենց ծագումը ունի ավելի քան 1000 տարվա պատմություն: նրա պատմական ժառանգությունը պահպանվել է մինչեւ այսօր: Բավարիան ունի իր ուրույն դեմքը, որը անբաժանելիորեն կապված է գերմանական եւ եվրոպական մշակույթի եւ պատմության հետ:



Բավարիան գտնվում է Գերմանիայի հարավում: Միջերկրական ծովի տարածաշրջանում եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայում այն միշտ առեւտրային ուղիների կամուրջ է եղել: Հնագույն ժամանակներից սկսած  Բավարան բաց է եղել միջերկրական մշակույթի ազդեցության համար, քանի որ Ալպերը երբեք խոչընդոտ չեն հանդիսացել դրա համար: Հենց այստեղից է ծագել բավարիական կենսակերպի արմատները, այն է մարդկանց միջեւ անմիջական շփումը: Զարմանալի չէ, որ դեռ այդ ժամանակներում նրան «լիբերալ Բավարիա" էին անվանում:



ձգտում Հենց Բավարիայում է գերմանական խրոխտ ոգին փափկում եւ դառնում զվարճալի ու թեթև, հենց Բավարիայում է լեռնային աղբյուրների ջրով պատրաստվում լավագույն գերմանական գարեջուրը, հենց Բավարիա են ձգտում աշխարհի տարբեր կողմերից  ճանապարհորդները, որպիսի  հանգստանան, զվարճանան եւ հմայվեն գեղեցիկ տեսարաններով:








 
Back to content | Back to main menu