Իրեր Տիտանիկից - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Աճուրդում վաճառված իրեր, որոնք բարձրացվել են Տիտանիկից:

Ներկայացնում ենք առավել թանկ վաճառված իրերից մի քանիսը: Հիշեցնենք, որ շքեղ նավը խորտակվեց 1912 թվականի ապրիլի 15-ին, բախվելով հսկա սառցաբեկորին:
Ահա ամենաթանկ վաճառված իրերը.

Սիգարների արկղ, որը պատկանել է նավապետ Էդվարդ Ջոն Սմիթին: Վաճառվել է 40 000 դոլլարով:

Տիտանիկի առաջին տախտակամածի հատակագիծը: Վաճառվել է 49 000 դոլլարով:

Փրկարարական ժիլետ Տիտանիկից: Վաճառվել է 55 000 դոլլարով:

Տիտանիկին վնասած սառցաբեկորի լուսանկարը, որը արվել է ուղևորներից մեկի կողմից: Վաճառվել է 100 000 դոլլարով:

Տիտանիկի 1912թ. ապրիլի 14-ի ճաշացանկի լուսանկարը: Վաճառվել է 125 000 դոլլարով:

Բազմաբնույթ բանալի, որը պատկանել է Տիտանիկի առաջին կարգի ուղեկցորդին: Վաճառվել է 138 000 դոլլարով:

Տիտանիկի ֆոկ կայմի դիտակետի բանալին: Այս բանալիով բացվել է այն արկղը, որում պահպանվում էր հեռադիտակը: Վաճառվել է 147 000 դոլլարով:

Գրպանի ժամացույց, որը պատկանել է առաջին կարգի ուղեկցորդ Էդմունդ Սթոունին: Ժամացույցը համարվում է յուրօրինակ գտածո, քանի որ նրանք կանգ են առել ուղիղ 2:16, այն է նշանակում, որ այդ ժամին է նավը անցել ջրի տակ: Վաճառվել է 154 000 դոլլարով:

Տիտանիկի ընդհանուր հատակագիծը, որը պատկանել է “Ուայթ Սթար Լայնի” ռազմածովային ճարտարապետին: Վաճառվել է 362 000 դոլլարով:

Տիտանիկի տարբեր ուղևորներին պատկանող ադամանդյա զարդերի հավաքածուն, որոնք աճուրդում վաճառվել են 200 000 000 դոլլար ընդհանուր արժեքով: Առավել աչքի ընկնող իրը ադամանդակուռ թևնոցն է եղել, որի վրա փորագրված էր "Amy":

Տիտանիկի նվագախմբի ղեկավար Ուոլլես Հարթլիի ջութակը, որով նա նվագում էր մինչ նավը խորտակվում էր: Սա առավելագույն ռեկորդն է Տիտանիկի հետ կապված իրերի վաճառքի ասպարեզում: Վաճառվել է 1 454 000 դոլլարով:
Ուոլլես Հարթլիի վերջին նամակը աճուրդում վաճառվել է 155 հազար դոլարով:
Տիտանիկի ջուրը իջեցման արարողության մասնակցության տոմսը վաճառվել է 56 հազար դոլարով:


 
Back to content | Back to main menu