Լա Սեու տաճարը – Պալմա դե Մայորկա, Իսպանիա - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ > 2020
  Լա Սեու տաճարը – Պալմա դե Մայորկա, Իսպանիա

  Հոյակերտ այս տաճարը գտնվում է Բալեարյան կղզիների մայրաքաղաք Պալմա դե Մայորկա քաղաքում։ Այն հանդիսանում է ինչպես քաղաքի, այնպես էլ ողջ կղզու ամենագլխավոր տեսարժան վայրերից մեկը: 



  Տաճարը կառուցվել է կղզու ամենաբարձր կետերից մեկի վրա: Շինարարությունը սկսվել է 1229 թվին, Մալյորկան արաբական տիրապետությունից ազատագրելուց անմիջապես հետո, Արագոնի թագավոր Հայմե I–ի հրամանով և հիմնականում ավարտվել 1601 թվին։
Տաճարի զանգվածային պատերը տեսանելի են Մայորկայի գրեթե բոլոր անկյուններից։ Այն ունի 121 մ երկարություն, 40 մ լայնություն և 44 մ բարձրություն։ Տաճարը հանդիսանում է Հարավային Եվրոպայի գոթական ոճի խոշորագույն կառույցներից մեկը։ Այն տեղավորված է քաղաքի հին թաղամասում, նախկին հռոմեական ամրոցի վերևում, Լա Ալամուդաինա և եպիսկոպոսական պալատների միջև, նայելով դեպի Parc de la Mar զբոսայգուն և Միջերկրական ծովին։



  Ճարտարապետական մտքի մի հրաշք է նաև վեցաթև աստղի տեսք ունեցող պատուհանը, որի մակերեսը կազմում է 97,5 մ², և այն խոշորագույններից մեկն է աշխարհում։ Պատուհանը պատրաստվել է 1320 թվին, իսկ ապակեպատվել 1599–ին։



XVIII դարի վերջից տաճարոմ նվագել է օրգան, որը հեղինակել է տեղաբնակ Գաբրիել Տոմասը։1901թվին, արդեն մոտ հիսուն տարի ընթացող տաճարի վերականգնողական աշխատնքներին, միացել է նաև հանրահայտ ճարտարապետ Անտոնիո Գաուդին։






 
Back to content | Back to main menu