Վայդահունյադ – ամրոց Բուդապեշտում, Հունգարիա - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ > 2020
   Վայդահունյադ – ամրոց Բուդապեշտում, Հունգարիա

  Վայդահունյադ ամրոցը (Castle Vajdahunyad) գտնվում է Բուդապեշտի Քաղաքային զբոսայգում:
Այս ամրոցը առանձնահատուկ է նրանով, որ այն երբեք չի ծառայել որպես ամրություն կամ թագավորական պալատ:



  Ամրոցի պատմությունը սկսվում է 1896 թվականից, երբ նշվում էր Կարպատների շրջանում հունգարացիների հաստատման և պետության ձևավորման 1000-ամյակը:
Տարեդարձի տոնակատարությունների համար կազմակերպվել էին բազմաթիվ միջոցառումներ և ցուցահանդեսներ, որոնց մեջ ամենաուշագրավը «Պատմական սրահն» էր, նվիրված Հունգարիայի 1000-ամյա առաջընթացին։ Այստեղ ցուցադրված էին հունգարական բազմաթիվ ամրոցների և տարբեր պատմական կառույցների մակետներ։ Եվ այդ կառույցներից մեկը, հունգարական ամենասիրված թագավոր Մատյաշ Առաջինի ամրոցն էր, որը ծագում էր Հունյադի տոհմից և գտնվում էր Տրանսիլվանիայում (այժմ՝ Ռումինիայում)։
Ցուցադրված մակետները ի սկզբանէ պատրաստված էին ստվարաթղթից, ֆաներայից, փայտից և այլն դյուրին նյութերից, իսկ հեղինակը հայտնի ճարտարապետ Իգնաց Ալպարն էր, որի հուշարձանը այժմ տեղադրված է ամրոցի բակում։



 Ցուցահանդեսը մասնակիցներին և քաղաքի բնակիչներին այնքան դուր եկավ, որ նրանք դիմեցին քաղաքի ղեկավարությանը, առաջարկելով որպիսի դրանք պահպանեն։
1904 թվականին սկսվեց ամրոցի վերակառուցումը, արդեն քարից և աղյուսից։ Ճարտարապետության մեջ գործածվել են Ռոմանական, գոթական, Վերածննդի և Բարրոկո ոճեր։ 1908 թվականը դարձավ նոր, արդեն քարակերտ Վայդահունյադ ամրոցի բացման տարին:



 Այժմ այս ռոմանտիկ ամրոցը, զբոսաշրջիկներ ներգրավելու հզոր գործիք է, որտեղ հառնում է իսկական միջնադարյան հեքիաթը: Ամրոցի առջև, ինչպես հին ժամանակներում, կա ջրով լի ջրափոս, որի վրայով գցված կամրջով անցնելուց հետո գոթական ոճի դարպասներով կարելի է մտնել ամրոցի տարածք:








 
Back to content | Back to main menu