Նավայո – Զակինթոսի մարգարիտը, Հունաստան - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ > 2020
  Նավայո – Զակինթոսի մարգարիտը, Հունաստան

Նավայո ծոցը իրավասու է կոչվել աշխարհի ամենայուրահատուկ և ամենագեղեցիկ վայրերից մեկը: Գտնվում է այս գեղեցիկ ծովածոցը՝ Հոնիական արշիպելագի ամենահարավային՝ Զակինթոս կղզում։ Այս հրաշք լողափի ափագիծը կազմում է 180 մետր։



 Հունարենից (Ναυάγιο) թարգմանաբար այն նշանակում է «նավաբեկություն»։ Իսկ մինչ այդ, այն կոչվել է «Agios Georgios» («Սուրբ Գևորգ»), այստեղից մոտ մեկ կմ հեռավորությամբ գտնվող համանուն եկեղեցու անվամբ։
 «Նավայո–նավաբեկություն» անվանումը առաջացել է հետևյալ պատահարի արդյունքում։ 1980 թվականին, ափից ոչ հեռու, ծանծաղուտում խորտակվում է «Պանայոտիս» առևտրային նավը, որը ըստ պաշտոնապես չհաստատված լուրերի մաքսանենգ ապրանք էր տեղափոխում Թուրքիայից Իտալիա։ Սակայն մի քանի տարի անց հզոր փոթորիկը խորտակված նավը շպրտում է ափ։ Եվ, որը մինչև այժմ գտնվում է այստեղ, ժանգոտած և ավազների մեջ կիսաթաղված վիճակում, դառնալով լողափի այցեքարտը։



 Լողափը շրջապատող սպիտակ բարձրադիր ժայռերի բարձրությունը հասնում է մինչև 225 մետրի, ուստի լողափ հիմնականում հասնում են ծովային ճանապարհով, սակայն բարձրունքում գտնվող տեսահրապարակից կան բավականին թեք աստիճաններ։

 Այս բարձրունքները, բեյսջամփերների համար սիրելի վայր են հանդիսանում մայիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։

 2018 թվին անվտանգության նկատառումներից ելնելով լողափը փակվեց, ժայռերից պոկված հսկայական բեկորի ընկնելու պատճառով։ Սակայն հետո այն վերաբացվեց։










 
Back to content | Back to main menu