Պեհոե լիճը—Պատագոնիա, Չիլի - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ > 2020
  Պեհոե լիճը—Պատագոնիա, Չիլի

  Ֆանտաստիկ գեղեցկությամբ այս լիճը գտնվում է Չիլիի հարավում, Տորրես դել Պայն ազգային պարկի անմիջապես սրտում: Բոլոր կողմերից լիճը շրջապատված է լեռներով և սնվում է սառցադաշտային ջրերից: Հենց դրա պատճառով էլ լճի ջրերը փայլում են շլացուցիչ կապուտակությամբ:
  Տորրես դել Պայնեն Պատագոնիայի խստաշունչ լեռնային շրջանի մի մասն է կազմում: Այն հսկայական լեռնազանգվածների և գեղատեսիլ լճերի երկրամաս է: Եվ այդ լճերից իր ուրույն գեղեցկությամբ առանձնանում է Պեհոե լիճը, որը ունի 22 կմ² մակերես և 10 կմ–ից փոքր ինչ ավել երկարություն։ 



 Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս Պատագոնիա, տեսնելու և զգալու այս վայրերի թարմությունն ու սառնությունը, ինչպես նաև սեփական աչքերով տեսնելու բնության անմոռանալի գեղեցկությունը։

 Շնորհիվ իր մաքրության և անարատությանը Տորրես դել Պայնեն ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ճանաչվել է բիոսֆերայի համաշխարհային պահեստարան:












 
Back to content | Back to main menu