Լոնդոնից մեկնարկել է ամենաերկարատև ծովային շրջագայությունը:
Սեպտեմբերի 1-ին, Լոնդոնից նավարկության դուրս եկավ Viking Sun զբոսանավը:
Այս շրջագայությունը կտևի 245 օր, որի ընթացքում այն կանցնի 6 աշխարհամասերով, 51 երկրներով և կանգ կառնի 111 նավահանգիստներում:
Համաձայն Dayli Mail-ի, այս շրջագայությունը համաշխարհային պատմության մեջ կդառնա ծովային տուրիստական ամենաերկարատև կրուիզը, որի ընթացքում կհաղթահարվի 55,700 ծովային մղոն:
Զբոսանավը կընդունի 930 հյուրերի: Նրանք ովքեր նավում կմնան մինչև ռեկորդային շրջագայության ավարտը, Ultimate World Cruise տեսակի տոմսի համար կվճարեն 66.900 ֆունտ սթեռլինգ:
Նավը Լոնդոն է վերադառնալու հաջորդ տարվա մայիսին: Այստեղ էլ սպասվում է Գինեսի Գրքում գրանցել <<Ամենաերկարատև անընդմեջ ուղևորային շրջագայությունը>>:
Առաջին փուլում, Գրինվիչից դուրս գալուց հետո այն կշրջի Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի առափնյա շրջաններով, այցելելով Դուվր, Դուբլին, Լիվերպուլ, Բելֆաստ և Էդինբուրգ:
Դրանից հետո, նավի ուղևորները կարող են ուսումնասիրել Սկանդինավիան, Կարիբյան կղզիները և Հարավային Ամերիկայի առափնյա ամբողջ շրջանները հասնելով մինչև Լոս Անջելես: Այստեղից այն կուղևորվի դեպի Խաղաղ Օվկիանոսի հարավային մասի հասարակածային կղզիներ:
Նրանք կայցելեն Մեծ Արգելախութը, Ամազոնի հասարակածային անտառները, եգիպտական բուրգերը, Մակու-Պիկչու քաղաքը և բազմաթիվ այլ համաշխարհային տեսարժան վայրեր:
Անմիջապես նավի վրա, բացի բարձրակարգ նավասենյակներից, լողավազաններից և այլ զվարճանքներից հյուրերին կառաջարկվեն մոտ 680.000 ճաշատեսակ, որոնք կփոփոխվեն կախված զբոսաշրջիկների այցելած տեղանքից:
Viking Sun զբոսանավը ջուր է իջեցվել 2017թվականին: Նրա երկարությունը 228մետր է, իսկ լայնությունը 34մետր: Նավարկվում է այն Նորվեգիայի դրոշի ներքո:
Կազմեց՝ Մարիամ Մանուկյան
Աղբյուրը՝ Dayli Mail.co.uk