Պատմություն - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ռիոմաջորե
Փոքրիկ և յուրօրինակ այս քաղաքը գտնվում է Իտալիայի Սպեցիա մարզում, <<Չինկվե Տերրե>> ազգային պարկի տարածքում:
Քաղաքի յուրահատկությունը ոչ միայն տարատեսակ և բազմագույն ճարտարապետությունն է, որը տեղակայված է համեմատաբար փոքրիկ տարածքում, այլ նրանում, որ քաղաքի նեղ փողոցներում չկան ավտոմեքենաներ: Քաղաքի բնակչությունը կազմում է 1736 մարդ:

Ապակյա այգիները

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում բնակվող Պոլ Ստանկարդը, այն սակավաթիվ արհեստավորներից է, ով ապակուց ստեղծում է նման գլուխգործոցներ: 

Վիկտոր Էմմանուել II սրահ – փողոց գմբեթի և ապակու տակ
Այն անվանվել է ի պատիվ Իտալիայի թագավոր Վիկտոր Էմմանուել II-ի: Այս սրահը միացնում է Դուոմո տաճարի հրապարակը, Լա Սկալա թատրոնի առջևի հրապարակի հետ: Սրահը հատակագծում ունի լատինական խաչի ձև` ութանկյուն կենտրոնով և զարդարված է խճանկարներով: 

Ժամանակակից միապետների թագեր
Ներկայումս միապետները հազվագեպ են թագ դնում, այն արդեն ընդունված չէ կրել ամեն օր: Միապետական իշխանության այդ խորհրդանիշերը այժմ պահպանվում են թանգարաններում և գանձարաններում որպես պետության ժառանգություն:
    
Ինչ են նշանակում Հարավային Ամերիկայի երկրների անվանումները
Սկսում ենք հրատարակել շարք նվիրված աշխարհի երկրների անվանումների մասին՝ որտեղից են առաջացել և ինչ են նշանակում:
Սկսենք Հարավային Ամերիկայից.

Աշխարհի լավագույն դիպուկահարները
Լավ դիպուկահարը անպայման չէ, որ կադրային զինվորական լինի: Մեկ հաջող կրակոցը նույնպես դիպուկահար է դարձնում մարդուն: Հաջողությունը, պատերազմում շատ կարևոր է: Մեծ գին ունի մարտիկի իրական վարպետությունը, որը կարողանում է խոցել նշանակետը մեծ հեռավորությունից, անսովոր զենքից և անհարմար դիրքից:

ԿԱՆԱԴԱ- 50-ամյա դրոշը
Այս տարի, փետրվարի 15-ին Կանադայում նշեցին իրենց դրոշի հիսունամյակը: 50 տարի առաջ կանադական մայրաքաղաք Օտտավայում , խորհրդարանի առջև հավաքված բազմության և Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ներկայությամբ բրիտանական “Union Jack”-ը փոխարինվեց կենտրոնում թխկու տերևով կարմիր-սպիտակ դրոշով: 

ԲՈՍՏՈՆ- Նոր Անգլիան Ամերիկայում
Բոստոնը խոշոր նավահանգիստ է ԱՄՆ արևելյան ափին, Մասսաչուսեթս նահանգի կենտրոնն է, որը, հիմնվել է փախստական-պուրիտանների կողմից, վերջիններս 17-րդ դարում բրիտանական իշխանությունների հետապնդումներից փախան Նոր Անգլիա:

ՆՅՈՒ ՅՈՐՔ-9/11 առեղծվածը
Լուսանկար

INDEPENDANT DAY-Նոր պետության սկիզբը
Հուլիսի 4-ը ԱՄՆ-ի անկախության օրն է: "Ինդըփենդենս դեյ" կամ "Ֆոուրթ ջյուլի", այսպես են անվանում ամերիկացիները այդ օրը, որը արդեն 238 տարի նշվում է որպես ազգային տոն: Իսկ ինչպես ամեն տոն, սա էլ ունի իր պատմությունը:

 $-Ինչպես առաջացավ այս նշանը
1778 թվականին ամերիկյան երիտասարդ պետությունը պայքարում էր մետրոպոլիայից անկախացման համար: Նոր Օռլեանցի գործարար Օլիվեր Պոլլոկը այդ պատերազմին մասնակցում էր բավականին ակտիվ, իսպանացիներից զենք և զինամթերք գնելով և այն ամերիկյան ապստամբներին վերավաճառելով:

Լուսանկար - պատմություն
  Այս լուսանկարը բացառիկ է: ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ հավաքվել են հինգ նախագահներ և վեց առաջին տիկիններ: Սա տեղի է ունեցել 1991 թվի նոյեմբերի 4-ին, Սեմի Վելում կառուված, Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարանի բացման արարողության ժամանակ:

300 000 դոլլար փախստական չընդունելու համար:
Շվեյցարական Օբերվիլ-Լիլի կոմունան, իր 2200 բնակիչներով հրաժարվել են ընդունել իրենց մոտ 10 սիրիացի փախստականի:

Հարբոր Բրայջ-ավստրալիական մարգարիտը
Սիդնեյ, Ավստրալիա: Մայրցամաքի խոշորագույն քաղաքներից մեկն է: Եվ այստեղ է կառուցվել ավստրալիական առաջին այցեքարտ համարվող կառույցը: Ծանոթացեք Հարբոր Բրայջ:Ավելի քան 80 տարի առաջ կառուցված այս կամուրջը, դեռ որ հանգիստ հաղթահարում է իր առջև դրված խնդիրները: 

Ուոլլես Հենրի Հարթլիին և նրա ջութակը
Անգլիացի ջութակահար Ուոլլես Հենրի Հարթլիին, ղեկավարում էր ութ երաժիշտներից կազմված նվագախումբը, որը 1912 թվականի ապրիլին Ատլանտիկան հատելու ամբողջ ընթացքում զվարճացնում էր ուղևորներին

Աշխարհի ամենագեղեցիկ կանայք
Կխոսենք այն կանաց մասին, որոնց ամբողջ աշխարհը ճանաչել է որպես ամենագեղեցիկները:

Մեյսենի սպիտակ ոսկին
Սաքսոնական հազարամյա Մեյսեն քաղաքը գտնվւմ է Էլբա գետի ափին,Դրեզդենից ոչ հեռու: Ճարտարապետական հուշարձանները, քաղաքը դարձրել են բավականին գրավիչ: Քաղաքի կենտրոնում գոթական ոճով տաճարն է,որը կառուցվել է 14-րդ դարում:

Տիտանիկի թանգարանը Բրենսոնում
  ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Բրենսոն քաղաքում գտնվող այս թանգարանը, նվիրված է հանրահայտ նավին: Այն հիմնադրվել է 2006 թ.ապրիլին: ԱՄՆ-ում գոյություն ունեն նմանատիպ ընդհամենը երկու թանգարան, որոնք պատկանում են Ջոն Ջոսլինին, ով 1987 թ. գլխավորում էր դեպի նավի կործանման վայր մեկնած արշավախումբը:

ՄՈՆՏԻՉԵԼՈ-Ջեֆֆերսոնի ստեղծագործությունը
<<Բոլոր իմ երազանքները,-գրել է Ջեֆֆերսոնը,- սկսվում են այնտեղ, որտեղ հուսով եմ, կավարտվեն իմ օրերը. Մոնթիչելլոյում>>:
Մոնթիչելլոն, որը թարգմանաբար նշանակում է բլրակ, տեղավորված է Շառլոտսվիլի մոտակայքում, կանաչ բլրի վրա։

ՄԱՀԱՓՈՐՁ-Սպանել Վիկտորիա թագուհուն
1840թվականի հունիսի մի զով օր, երիտասարդ մի տղամարդ քայլում էր Քոնսթիթյուշն Հիլլում, Բուքինհեմյան պալատից ոչ հեռու: Նրա անունը Էդվարդ Օքսֆորդ էր: Նա գործազուրկ մատուցող էր և զենքի ու հրաձգության հանդեպ սեր ուներ: Նախորդած ամիսները նա անց էր կացրել Սթրենդ և Լեսթր-Սքվեր պատկերասրահներով անիմաստ շրջելով:

ԱՄՆ ՆԱՀԱՆԳՆԵՐ-Որտեղից առաջացան այս անունները
ԱՄՆ 50 նահանգների անվանումներից 11 ունեն անգլիական ծագում, որից 3-ը տեղանուն են, 8-ը անձնանուն: Հնդկացիական կամ տեղաբնակների լեզվով ծագում ունեն 28 նահանգների անվանումներ, 1 նահանգ ունի հոլանդական ծագում, 1 նահանգի անվանում առաջացել է սխալի արդյունքով, 1 նահանգ ազգանուն է, 1 նահանգ ունի լատինական, 4 նահանգ ունեն իսպանական և 3 նահանգ ֆրանսիական ծագում:
1785 թվականին ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց որոշում սեփական ազգային դրամի` դոլլարի ստեղծման մասին: Նրա հեղինակները ստեղծեցին այն, ինչպես հարիր է բոլոր անկախ պետություններին` ունենալ սեփական աղգային դրամական նիավորը: Սակայն դժվար նրանք պատկերացնեին թե ինչպիսի դեր է ունենալու դոլլարը համաշխարհային տնտեսության մեջ:
 
Back to content | Back to main menu