Սպանել Վիկտորիային - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Սպանել Վիկտորիա թագուհուն

1840թվականի հունիսի  մի զով օր, երիտասարդ մի տղամարդ քայլում էր Քոնսթիթյուշն Հիլլում, Բուքինհեմյան պալատից ոչ հեռու:    
Նրա անունը Էդվարդ Օքսֆորդ էր: Նա գործազուրկ մատուցող էր և զենքի ու հրաձգության հանդեպ սեր ուներ: Նախորդած ամիսները նա անց էր կացրել Սթրենդ  և Լեսթր-Սքվեր  պատկերասրահներով անիմաստ շրջելով:


  Ու հիմա նա կարծում էր, որ ավելի պիտանի քայլ կանի օգտագործելով զենքի հանդեպ իր ունեցած մոլուցքը:
Երեկոյան ժամը 6-ի կողմերն էր: Այդ ժամերին Վիկտորիան և արքայազն Ալբերտը սովորություն ունեին զբոսնել Լոնդոնում: Նրանք բաց կառքով էին: 
       

Էդվարդ Օքսֆորդը հետևելով նրանց երեկոյան զբոսանքներին, գիտեր որ հազվադեպ է լինում, երբ թագուհու շքախումբը մեծ էր լինում: Հիմնականում նրանց երկու հեծյալներ էին ուղեկցում, որը և  Օքսֆորդի կարծիքով նրան հեշտ թիրախ էր դարձնում: Ավելի գայթակղիչ էր դառնում նրա համար իր մտածածը, երբ գիտակցում էր, որ թագուհին գտնվելով հղիության չորրորդ ամսում իր կրծքի տակ էր կրում թագաժառանգին  և նրան սպանելու դեպքում միանգամից կսպանի երկու միապետի:
 Գրեյին պատկանող խանութից, որը գտնվում էր Լեմբեթում, նա գնեց 50 պիստոնով պարկուճ, ինչպես նաև Գրեյից հետաքրքրվեց թե որտեղից կարող է վառոդ և գնդակներ գնել:  Գրեյը նրան ասաց, թե որտեղից կարող է նա ճարել այդ  զինամթերքները:


  Հունիսի 10-ին, ցերեկվա 4-ի կողմերը, Օքսֆորդը դիրքավորվեց Քոնսթիթյուշն Հիլլում: Երկար սպասելուց հետո նա լսեց սմբակների տրոփյունը: Դա թագուհին էր իր ամուսնու հետ և ինչպես սպասում էր Օքսֆորդը, նրանք առանց թիկնազորի էին: Երբ նրանց կառքը հասավ Օքսֆորդի թաքստոցին, նա դուրս թռավ և անմիջապես կրակեց երկու ատրճանակներից: Ականատեսները սարսափած էին, ոմանք Օքսֆորդին գետնին տապալեցին և նրա ձեռքից խլեցին ատրճանակները: Օքսֆորդը ընդհանրապես դիմադրություն չգործեց և անգամ չփորձեց հերքել կատարած մահափորձի համար, և անկանոն ասաց. "Դա ես եմ, դա ես եմ, որ արեց դա"

 


























Նա կալանավորվեց հենց այդ երեկոյան և մեղադրվեց պետական դավաճանության մեջ: Բանտում նա ոստիկաններից հարցրեց թագուհու մասին, որոնք նրան հայտնեցին, որ թագուհին լավ է և անվնաս: Ոստիկանությունը սկսեց հարցաքննել նրան  և նրանց համար անակնկալ եղավ երբ Օքսֆորդին անգամ հաճելի էր պատասխանել նրանց հարցերին և ասում էր ամեն ինչ: Նա խոստովանեց, որ իր ատրճանակները լիցքավորված են եղել, տվեց իր տան հասցեն, որպիսի կարողանան գտնել այն: Խուզարկելուց այնտեղ հայտնաբերեցին փակ սունդուկ, որի մեջ կային թուր, դաշույններ, երկու կաբուռա, գնդակների կաղապար, հինգ կապարե գունդ և մի քանի պարկուճ: Նրանք հայտնաբերեցին պարագաներ, որոնք վերաբերվում էին գաղտնի զինված կազմավորման` "Երիտասարդ Անգլիա" անվանումով և պարունակում էր սպաների  անվանացուցակ, որոնք ծառայում էին նրանում:  Ավելի մանրամասն քննելուց հետո պարզ դարձավ որ նման կազմակերպություն գոյություն ուներ միայն Օքսֆորդի երևակայության մեջ: Կազմակերպությունը, ինչպես նաև նրա կանոնները և անդամները Օքսֆորդի հորինածն էր:

   Օքսֆորդի դատավարությունը Օլդ Բեյլիի դատարանում հետաձգվեց գրեթե մեկ ամիս, մինչև ոստիկանությունը մանրակրկիտ կհետաքններ նրա հանցագործության մոտիվները: Նրանք անգամ մանրակրկիտ զննեցին հանցանքի վայրը, փնտրելով գնդակները, սակայն ոչինչ չգտան:


Այդ ժամանակ նա կտրուկ փոխեց իր պատմությունը, հայտնելով, որ ատրճանակները լիցքավորված են եղել միայն վառոդով: Երբ դատավարությունը ընթացավ բաց հասարակության առաջ, Օքսֆորդի բախտը կարծես ժպտաց իրեն: Վկան  վկայի հետևից հայտնում էին, որ նա ալկոհոլիկ է և հոգեկան շեղումներ ունի: Ատենակալների դատարանը նրան արդարացրեց հիմնվելով անմեղսունակության կանխավարկածի վրա: Թագուհին կատաղած էր, սակայն ոչինչ անել չէր կարող:

 Հետագա 24 տարիները Օքսֆորդը անց կացրեց հարավային Լոնդոնում գտնվող Բեթլեմ հոգեբուժարանում  (Lunatic Asylum of Bethlem):  Նա կարգապահ էր, բարեհամբյուր և ընկերասեր: Ինքնուրույն սովորում էր ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն, նաև զուգահեռ իսպաներեն, հունարեն և լատիներեն: Շատ ժամանակ նա նաև անց էր կացնում նկարելով, կարդալով, ջութակ նվագելով: Իսկ հետագայում նաև իր օժանդակությունը ցուցաբերեց այդ հաստատությանը` որպես նկարիչ և դեկորատոր: 1864 թվականին նրան տեղափոխեցին Բրոդմուր, և պարզ դարձավ, որ նա հասարակության համար վտանգավոր չէ: Նա խոստովանեց նաև որ երբեք չի ուզեցել սպանել թագուհուն և դա միայն արել է նրա համար, որպիսի ճանաչվածություն  ձեռք բերի:

Օքսֆորդն ազատ արձակվեց 1867 թվականին, բրիտանական կայսրության որևէ անդրծովյան գաղութ մեկնելու և այլևս չվերադառնալու պայմանով: Նա համաձայնվեց և ուղևորվեց Ավստրալիա: Մելբուռնում նա ամուսնացավ երկու երեխա ունեցող մի այրու հետ և  դարձավ տեղի եկեղեցու սպասավորը:

Նա մահացավ լինելով բարեխչղճ մարդ, քանի որ երիտասարդ ժամանակվա նրա կատարածը արդեն մոռացվել էր: Սակայն մի մարդ չկարողացավ ներել նրան, իր կատարածի համար: Դա Վիկտորիա թագուհին էր, որը զարհուրված էր նրանից, որ Օքսֆորդին կախաղան չբարձրացրին:

Երբ 1882 թվականին երկրորդ մահափորձը կատարեց Ռոդերիկ Մըքլինը, թագուհին ծաղրում էր այն միտքը, որ մարդիկ կարող են խուսափել մահապատժից հոգեկան ճանաչվելու միջոցով: Նրա աչքերում, բոլորը, ովքեր մատ կբարձրացնեն նրա դեմ, ագամ եթե խենթ են, պետք է մահապատժի արժանանան:


 
Back to content | Back to main menu