Կապիլանո - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
  Կապիլանո կամուրջը Կանադայի Վանկուվեր քաղաքի մերձակայքում

  Վանկուվեր քաղաքի կենտրոնից մի քանի րոպե քայլքի հեռավորության վրա է գտվում Կապիլանո զարմանահրաշ այգին (Capilano Suspension Bridge Park): Նիագարա  ջրվեժի հետ մեկտեղ, այս վայրը նույնպես Կանադայի ամենահայտնի վայրերից մեկն է: Այգու տարածքը կազմում է 11 հեկտար, որտեղ միավորված է գեղեցիկ բնությունը, պատմական-մշակութային վայրերը եւ զբոսաշրջիկների համար հետաքրքրաշարժ զվարճանքները: Այն հիանալի վայր է ընտանեկան հանգստի համար: Բացի այդ, թույլատրվում է այգի մուտք գործել նաև ընտանի կենդանիների հետ:



  Կապիլանո կամուրջը ամեն տարի գրավում է մոտ 800 000 այցելուների: Այս հետիոտնային կամուրջը կախված է 137 մ խորությամբ կիրճի վրա,  որի ներքևում հոսում է Կապիլանո գետը: Կամրջի երկարությունը մոտավորապես 70 մետր է, եւ դա բավական է այցելուի վրա անջնջելի տպավորություն թողնելու համար:











 
Back to content | Back to main menu