Էրեբուս հրաբուխ Անտարկտիդայում - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
  Էրեբուս-հրաբուխ Անտարկտիդայում

  1841 թվականին, հետազոտողներ Ֆրենսիս Քրոզիերը և Ջեյմս Քլարկ Ռոսսը, <<Էրեբուս>> և <<Տերրոր>> նավերով Ռոսսի ծովում նավարկելիս, կղզու վրա  նկատեցին վիթխարի գործող հրաբուխ: Ի պատիվ նավերից մեկի, որոնցով նրանք ճանապարհորդում էին, հրաբուխն անվանեցին Էրեբուս:
  Ներկայումս Անտարկտիդայի ամենաբարձր /3794 մետր/ և ամենաակտիվ հրաբուխը, փարոս է հանդիսանում բազմաթիվ հետազոտական արշավախմբերի և նավերի համար: Էրեբուսը ունի 274 մետր խորությամբ և 805 մետր տրամագծով խառնարան, որից միշտ գոլործու ամպեր են դուրս գալիս: Էրեբուս հրաբուխը հանդիսանում է աշխարհի այն երեք հրաբուխներից մեկը, որոնց խառնարանի տակ կա անսպառ լավայի <<լիճ>>:


  Մոտենալով հրաբուխին կարելի է նկատել բազմաթիվ և տարատեսակ սառցե աշտարակներ, որոնք սփռված  են սարի ամբողջ մակերեսին: Դրանք սառած գեյզերներ են կամ ֆումառոլներ` որոնք անվերջ հոսքով բխում են հրաբխի ընդերքից:  









 
Back to content | Back to main menu