Շրջագայություն Սենթ Քիթս և Նեվիսով - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
  Շրջագայություն Սենթ Քիթս և Նեվիսով

  Երբևիցե լսել եք այնպիսի պետության մասին, որի քաղաքացու անձնագիրը կարելի է օրինական կարգով գնել: Երևի թե ոչ: Սակայն այդպիսին գոյություն ունի: Սենթ Քիթս և Նեվիսի քաղաքացի դառնալ կարելի է ընդհամենը կես տարում և անռանց որևէ պայմանների, բացառությամբ ժամանակին վճարելու: Եթե հարևան Անտիգուա և Բարբուդա հարկավոր է այցելել տարեկան մի քանի անգամ, ապա դա այստեղ դա անհրաժեշտ չէ:



  Երբ փոստի միջոցով Ձեզ կհասնի երկար սպասված այդ անձնագիրը, նրա առաջին էջին կարող եք տեսնել աշխարհի քարտեզը, որի վրա նշված կլինի <<Ձեր տունը>>:
  Այդպիսի անձնագրի առավելությունը այն է, որ դրանով, առանց մուտքի արտոնագրի կարող եք այցելել Կանադա, Անգլիա և եվրոպական երկրներ; հարկավոր է նաև նշել, որ այդ անձնագրի արժեքը 300 000 ԱՄՆ դոլար է: Իսկ կղզում դա համարում են որպես ներդրում <<Շաքարի արդյունաբերության դիվերսիֆիկացիայի հիմնադրամում>>:



  Մի տարբերակ էլ գոյություն ունի, այն է գնել անշարժ գույք, սակայն դա մի քանի անգամ ավելի թանկ կլինի: Նոր տների շինարարությունը ակտիվորեն մեծացել է, որը նշանակում է որ գնորդների քանակը նույնպես կավելանա:
Իսկ այստեղի բնությունը իրականում հիասքանչ է: Ինքն իրենով տեղը բավականին գեղատեսիլ է` կղզին գտնվում է  անհանգիստ Ատլանտյան օվկիանոսի և հանգիստ Կարիբյան ծովի միչև:








 
Back to content | Back to main menu