Գիզայի Մեծ բուրգերը - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
  Գիզայի Մեծ բուրգերը

  <<Ամեն ինչը վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախում է բուրգերից>>

  Այդպես էին կարծում հին արաբները: Նրանց կարելի է հասկանալ, չէ որ հիմա էլ նրանք ովքեր տեսնում են Եգիպտոսի մեծ բուրգերը, իրենց կարծես մատնաչափիկ են զգում այդ հսկաների կողքին, որոնք արդեն գրեթե 4 հազարամյակ քար հանդարտությամբ կանգնած են ավազների մեջ:



  Գիզայի բուրգերը Հին Եգիպտոսի ճարտարապետության անհավանական արժեքավոր և կարևոր հուշարձաններն են: Բուրգերը ներառված են <<Աշխարհի Նոր Յոթ հրաշալիքների>> ցանկում: Պատմական այս համալիրը բաղկացած է երեք խոշորոգույն բուրգերից` Քեոփսի բուրգից, որը հանդիսանում է <<Աշխարհի յոթ հրաշալիքներից>> միակ կանգուն մնացածը, Հաֆրայի , Մինկաուրի բուրգերից, ինչպես նաև թագուհիների բուրգերից, հովիտի բուրգերից և Մեծ Սֆինքսից:



  Երեք գլխավոր բուրգերը կառուցվել են հին եգիպտացիների կողմից, փարավոնների հողարկավորության համար: Դրանք ներկայացնում են տպավորիչ տեսարան, քանի որ փարավոնները սիրում էին  շքեղությունն ու զորությունը: Հին ժամանակներում համարվում էր, որ հանգուցյալների հետ, դամբարաններում դնում էին նաև գանձեր: Այդ պատճառով, 820 թվականին արաբները, Աբու Ջաֆար ալ Մամուն խալիֆայի առաջնորդությամբ, փորձեցին թալանել Քեոփսի բուրգի դամբարանը: Պաշտոնական վարկածով, նրանք այնտեղ ոչ մի գանձ էլ չգտան: Սակայն նրանց այդ փորձի շնորհիվ, ներկայումս գոյություն ունի ճեղք, որը հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին հիանալ ներսիցտեսարաններով և հպվել հին պատմության այս կառույցին:
  Միայն Գիզայի բուրգերն են պահպանվել այնքան լավ, որ կարող ենք պատկերացնել թե ինչպիսի տեսք են ունեցել նրանք հարյուր կամ հազար տարի առաջ: Նրանք տպավորիչ են իրենց հզորությամբ և մեզ մտովի տեղափոխում են այն ժամանակները, երբ փարավոնները իրենց համար դամբարաններ էին կառուցել տալիս, որոնք կպաշտպանեին իրենց և իրենց գանձերը, իրենց մահից հետո:








 
Back to content | Back to main menu