Առյուծի ժայռը - Սիգիրիա ամրոցը Շրի Լանկայում - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
  Առյուծի ժայռը - Սիգիրիա ամրոցը Շրի Լանկայում

  Սիգիրիան իրենից ներկայացնում է հրաշակերտ ժայռ-ամրոց, հանդիսանալով աշխարհի ամենախորհրդավոր տեսարժան վայրերից մեկը: Շրի Լանկայի այս յուրօրինակ ճարտարապետական հուշարձանը հանդիսանում է հին արվեստի մոնումենտալ գլուխգործոց:



  Զարմանահրաշ այս ամրոցը իր պատմությունը սկսել է 477 թվականին, հենց այդ ժամանակ Քասյապ թագավորի, ով դավանաբար սպանել էր իր հորը,հրամանով սկսվեց նրա շինարարությունը: Թագավորի կրտսեր եղբայրը այդ ժամանակ Հնդկաստանի հարավում զորք էր հավաքում, որպիսի վրեժխնդիր լինի ուզուրպատոր եղբորը:



  Քասյապ թագավորը վախենում էր իր եղբոր վրեժից, այդ իսկ պատճառով նա որոշեց իր ամրոցը կառուցել հսկայական ժայռի գագաթին: Ասենք որ ժայռի բարձրությունը մոտ 180 մետր է: Ժայռի ստորոտում մարդասպանը հրամայեց տնկել հիանալի այգիներ, որոնց վայելքի պահերին մոռանար խղճի տանջանքները:
  Սիգիրիա  թարգմանաբար նշանակում է <<առյուծի ժայռ>>, և նաև անվանումը ընտրված էր ոչ պատահական, քանի որ ամրոցը իր ձևով նման է քնած առյուծի ֆիգուրի:  Ցիտադել նման ձևը թագավորը ընտրել էր այն պատճառով, որովհետև սինգալների մոտ առյուծը հանդիսանում է սուրբ կենդանի:
  Շրի Լանկայի իշխանությունները հսկայական ջանքեր են ներդնում այս արժեքավոր պատմական և տեսարժան վայրի պահպանման համար:












 
Back to content | Back to main menu