Տամ Կոկ ազգային պարկ - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
  Տամ Կոկ ազգային պարկ

  Տամ Կոկ ազգային պարկը հանդիսանում է Վիետնամի բնության հրաշալիքներից մեկը: Այն գտնվում է Նինբինից մոտավոր 10 կիլոմետր հեռավորության վրա և վերջին ժամանակներում իրեն է գրավում ավելի ու ավելի զբոսաշրջիկների:
  Տամ Կոկ թարգմանաբար նշանակում է <<Երեք քարանձավներ>>: Այս վայրերում գետը իրեն համար ուղի է հարթել լեռնային ապարների միջով, առաջացնելով գեղեցիկ միջանցիկ քարանձավներ:
  Նավակ վարձակալելով կարող եք նավարկել Նգո Դոնգ գետի խաղաղ ջրերով, հիանալով ջրային լիլիաների գեղեցկությամբ: Բոլոր կողմերից ձեզ կշրջապատեն ջրից դուրս եկող կղզյակները: 



  Իսկ նավակով քարանձավների միջով անցնելը անբացատրելի զգացմունքներ կառաջացնի Ձեր մոտ: Առաջին քարանձավը կոչվում է Հան Սա: Այն ամենաերկարն է, 127 մետր երկարությամբ և 20 մետր լայնությամբ: Նավակում հարկավոր է որոշ տեղերում կռանալ, քանի որ այդտեղ առաստաղը բավականին ցածր է: Անցնելով առաջինով քիչ անց սկսվում է երկրորդ` Հանգ Հայ կոչվող քարանձավը: Այն համեմատ կարճ է: Երկարությունը հասնում է 60 մետրի, սակայն նույնպես բավականին գեղեցիկ է: Երրորդ քարանձավի երկարությունը կազմում է 46 մետր: Այդ ճամբորդության ողջ ընթացքում Ձեզ կուղեկցի զարմանալի բնական լռությունը, որը հազվադեպ ընդհատվում է միայն թռչյունների դայլալով և ջրի կաթիլների ձայնից:













 
Back to content | Back to main menu