Հավերժ կրակ - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
  <<Հավերժ կրակ>> ջրվեժը նյու յորքյան զբոսայգում

  Անվերջ կարելի է նայել երեք երևույթների` ջրին, կրակին և յուրօրինակ ջրվեժին, որի անվանումն է <<Հավերժ կրակ>>: 
 Սա բնական ֆենոմեններից մեկն է, երբ ներդաշնակության մեջ գոյատևում են միանգամից երկու հակաբևեռ տարերքներ: Ջրվեժը գտնվում է Chestnut Ridge Park նյու յորքյան զբոսայգում:
  Թափվող ջրի տակ գտնվող փոքրիկ փորոքում բնական գազ է վառվում, որը դուրս է գալիս բնական ապարների մեջով՝ ընդերքից: Իհարկե գազը մշտապես չի գալիս, այդ իսկ պատճառով այն նաև հանգչում է և միայն այցելուներն են նորից վառում հանգած կրակը:



  Զբոսայգին հիանալի վայր է ընտանեկան հանգստի համար: Ամռանը այստեղ բազմամարդ է, քանի որ այստեղ կան զբոսանքի համար արահետներ, հեծանվային ուղիներ, մի քանի թենիսի կորտեր, փոքրիկ խաղադաշտեր և պիկնիկի համար հարմարավետ կեմպինգներ: <<Հավերժ կրակը>> զբոսայգու բնության տեսարժան վայրերից մեկն է, սակայն այն գտնվում է զբոսայգու ծայրամասում և շատ քչերն են գտնում նրա մոտ տանող արահետը:
  Իրականում, ջրվեժից ստացած տպավորությունները փչացնում է միայն մեկ նյուանս: Բնական գազի մեծ քանակությամբ պարունակության պատճառով, ջրից տհաճ հոտ է գալիս, որը նման է նեխած ձվի հոտին: Ժայռի մեջ գոյություն ունեցող ճեղքերից մեկը, որից գազն է դուրս գալիս, գտնվում է անմիջապես ջրվեժի տակ և այնտեղ գրեթե քամի չկա: Այդ իսկ պատճառով գազը բավականին երկար է վառվում:



  Ջրվեժը առավել ջրառատ է դառնում գարնանը, ձնհալի ժամանակ, ինչպես նաև աշնանը, երբ հորդ անձրևներ են տեղում: Այցելուները կարող են ականատես լինել  գեղեցիկ տեսարանի, ջուրը թափվում է 9 մետր բարձրությունից, կարծես բյուրեղապակյա աբաժուր արտացոլող կրակի լույսը: Բնական այդ ֆենոմենը կարելի է տեսնել միայն համացանցում տեղադրված լուսանկարներում:
 
 Իմիջիայլոց՝ Հավերժ կրակ վառելը ի պատիվ տաղանդավոր անձի կամ նշանակալի իրադարձության բավականին հին ավանդույթ է: Ամենահին Հավերժ կրակը, ընդունված է համարել Փարիզի Հաղթական կամարի ներքո վառվող անհայտ զինվորի հուշահամալիրի կրակը: Այն վառվում է 1921 թվականից:
 Կարծես նյու յորքյան զբոսայգու ջրվեժի կրակը, նույնպես յուրօրինակ նշան է նրա, որ մեր մոլորակի վրա բնության հրաշքները քիչ չեն քան ձեռակերտ հրաշալիքները:




 
Back to content | Back to main menu