Էնջլի կաղնին - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
  Էնջլի կաղնինվ

  ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում, արդեն մոտ 1500 տարի տարի կանգուն է Հրեշտակի կաղնի անվամբ այս կաղնին:
Այս հսկայի բարձրությունը մոտ 20 մետր է, բնի շրջանագիծը` 2.7 մետր, իսկ ամենաերկար ճյուղի երկարությունը հասնում է 27 մետրի: Աճում է այն Ջոնս կղզում,  խոր անտառային շրջանում:
  


  Կաղնին կոչվել է հողակտորի վերջին տերերի ազգանվամբ, որոնց տարածքում այն աճում է: 1717 թվականին, այդ հողի սեփականատերն էր Աբրահամ Ուեյթը և ծառը պատկանում էր նրա ընտանիքին վերջին չորս սերունդների ընթացքում: Նրա  ծոռնուհի Մարթա Ուեյթ Թակերի և Յուստուս Էնջելի (Angel) ամուսնական պայմանագրով ծառը անցավ նորաստեղծ Էնջելների  (Angel) հովանավորության տակ: Ներկայումս կաղնին հանդիսանում է հասարակական զբոսայգու կենտրոնը; 1991 թվականից կաղնին իր հարակից տարածքներով սկսեցին պատկանել Չարլսթոն քաղաքին: Ծառի ճյուղերը այնքան մեծ են և ծանր, որ նրանցից մի քանիսը հենված են հողին:



  Կաղնին դիմադրել է բազմաթիվ փոթորիկների, ջրհեղեղների, երկրաշարժերի: Այն զգալի վնասվել էր 1989 թվականին, Հուգո փոթորիկի պատճառով, սակայն արդեն վերականգնվել է:
  Գարնանը և ամռանը զբոսայգում անց են կացվում թեմատիկ միջոցառումներ, ներառյալ <<երեկոներ Հրեշտակի կաղնու տակ>>, որի ընթացքում  կատարվում են թատերական ներկայացումներ, հնչում է երաժշտություն և կազմակերպվում են տարբեր մրցումներ:


 
Back to content | Back to main menu