Պլիտվիցկյան լճերի հմայքը - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
  Պլիտվիցկյան լճերի հմայքը

  Իր ֆանտաստիկ բնությամբ Խորվաթիան հմայում եւ զարմացնում է զբոսաշրջիկներին առաջին հայացքից: Այս լճերը հատկապես են առանձնանում խորվաթական լճերի շարքում: Երկրի կենտրոնական մասում է գտնվում համանուն ազգային պարկը:


  Տրավերտինե պատվարները, որոնք առաջացնում են լճերը, ձեւավորվել են հազարավոր տարիների ընթացքում, եւ այսօր հիացնում են այցելուներին իրենց անհավատալի գեղեցկությամբ: 


   Կան այստեղ նաև շողշողացող ջրվեժներ եւ գեղեցիկ քարանձավներ, ուստի այցելությունը այս վայր, անպայման Ձեր մոտ կհիշվի վառ տպավորություններով:
Առաջին անգամ այս գեղեցիկ տեղանքը Պլիտվիցկյան լճեր է անվանել քահանա Դոմինիկ Վուկասովիչը, ով 1777 թվականին այդ անվանումը նշել է իր գրառումներում: Մի քանի հարյուրամյակ անց, 1949թ. ապրիլի 8-ին, Պլիտվիցկյան լճերին տրվեց ազգային պարկի կարգավիճակ, իսկ 1979 թ. նրանք ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:


   Մինչև 1958 թ., այս գեղեցիկ պարկը փակված էր հանրության համար, եւ միայն դրանից հետո սկսվեց զբոսնելու համար նախատեսված արահետների, էկոլոգիապես անվտանգ էլեկտրագնացքների, նավակների եւ լաստանավերի ուղիների շինարարությունը: Լճում լողալը, ինչպես նաեւ պարկում խնջույք կազմակերպելը արգելվում է: Սա արվում է բնության բնական հավասարակշռությունը պահպանելու նպատակով, որը բարեխղճորեն կատարում և պահպանվում են տեղական բնապահպանները:


  Ռազմական գործողությունների ընթացքում, որոնք այստեղ տեղի էին ունենում 1991 թվականին, Պլիտվիցկյան լճերը դարձել էին արյունալի իրադարձությունների ասպարեզ, որոնք հանգեցրին բազմաթիվ զոհերի: Սակայն ներկայումս պարկը լիովին ականազերծված է եւ ակտիվորեն զարգանում է զբոսաշրջության ուղղությամբ:











 
Back to content | Back to main menu