Միլանի տաճարը - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Միլանի տաճարը - Դուոմո

  Իտալական Միլան քաղաքի փառահեղ տաճարը եւ նրա խորհրդանիշը՝ ինչպես իտալացիներն են անվանում - Դուոմոն գրավում է ցանկացած զբոսաշրջիկի և այցելուի: Միլանի պատմական կենտրոնում գտնվող տաճարը, հանդիսանում է ոչ միայն Իտալիայի, այլ նաև ամբողջ Եվրոպայի ամենահայտնի կառույցներից մեկը: Այն Եվրոպայի ամենախոշոր տաճարներից մեկն է: Գոթական ոճի տաճարների շարքում այն զիջում է միայն Սեվիլիայի տաճարին, իսկ իտալական տաճարների շարքում `միայն Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարին: Միլանցիները անխոս հպարտանում են իրենց տաճարով և այն անվանում են աշխարհի ամենագեղեցիկ տաճարը:


  Վեհափառ այս տաճարի շինարարությունը սկսվել է 1386 թվականին, Ջան Գալեացցո Վիսկոնտի դքսի հրամանով:
  Համաձայն առասպելի Վիսկոնտին չէր կարողանում արու ժառանգ ունենալ, և միայն ազջիկներ ուներ: Հուսահատված նա աղոթքով դիմում է Մարիամ Աստվածածնին և խոստովանում ի պատիվ նրա կառուցել աշխարհի ամենագեղեցիկ տաճարը: Ահա այդպես սկիզբ է առնում Միլանի տաճարի պատմությունը: Տաճարի ամբողջական անվանումը հետևյալն է՝ Մարիամ Աստվածածնի ծննդյան տաճար (իտալերեն Cattedrale di Santa Maria Nascente):


  1386 թվականին, արքեպիսկոպոս Անտոնիո դը Սալուցցոն սկսեց տաճարի կառուցումը 1075 թվականին, հրդեհից այրված VII դարի Սանտա Մարիա Մոգորիեի եկեղեցու եւ բազիլիկի տեղում: Ի սկզբանե այդտեղ եղել է կելտական սրբատեղի, ապա Միներվայի տաճարը: Եկեղեցու տակ գտնվող ութանկյուն Battistero Paleocristiano մկրտատեղին վերագրվում է 335 թվականին: 355 թվականին այստեղ կառուցվեց և 6-րդ դարում ավերվեց Սանտա Տեկլա տաճարը:
  1389 թվականից կառուցապատումը ղեկավարում էր ֆրանսիացի ինժիներ Նիկոլաս դը Բոնավենթուրան, ով և առաջարկում է աղյուսապատ կառույցը երեսպատել սպիտակ մարմարով, տալով նրան Իտալիային ոչ բնորոշ ֆրանսիական գոթական ոճ: 1400-ականների սկզբին պատրաստ էր տաճարի գրեթե կեսը, սակայն 1480 թվականին շինարարությունը կանգ է առնում ֆինանսավորման բացակայության պատճառով:

  1769 թվականին վեր խոյացավ 106 մետր բարձրությամբ շպիլը, Տիրամոր ոսկեզօծ բրոնզե չորս մետրանոց արձանով իսկ 1805 թվականին, Նապոլեոնը տաճարում թագադրվեց որպես Իտալիայի թագավոր:


  Տաճարի հիմնական շինարարությունը ավարտվեց 1813 թվականին, ճարտարապետներ Կարլո Ամատիի եւ Ջուզեպպե Զանոյայի կողմից: Ամատին եզրափակելով շինարարությունը եւ հետևելով առաջին վարպետների նախագծին, կառուցում է դեպի երկինք հառնող 135 մարմարի սրածայր աշտարակներ, ավարտին հասցնելով տաճարի արտաքին տեսքը: Եվրոպայում միակ այս սպիտակ մարմարյա տաճարը կառուցվեց մի քանի դարերի ընթացքում: Վերջին աշխատանքները ավարտվեցին 1965 թվականին: Տաճարի ընդհանուր երկարությունը 158 մետր է, լայնությունը `92 մ, բարձրությունը` 106.5 մ: Տաճարում կարող է տեղավորել մինչեւ 40 հազար մարդ:
  Տաճարի հիմնական տեսարժանությունը Միլանի հովանավորի՝ La Madonnina ոսկե արձանն է: Խորանի վերեւում պահվում է այն մեխը, որը, ըստ ավանդույթիի, օգտագործվել էր Հիսուս Քրիստոսին խաչելու համար:


 
Back to content | Back to main menu