Աշխարհի ամենահաստաբուն ծառը - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
   Աշխարհի ամենահաստաբուն ծառը

  Մեքսիկայի Սանտա Մարիա դել Տուլե քաղաքում աճում է Տուլե անվանումով այս ծառը: 


  Տուլեն ներկայումս աշխարհում գոյություն ունեցող ամենահաստ ծառն է: Տրամագիծը կազմում է 14 մետր, իսկ շրջանագիծը 42 մետր: Առաջին հայացքից կարելի է կարծել թե այն իրար միահյուսված ծառեր են, սակայն կատարված ԴՆԹ թեստերը ապացուցել են, որ այն մեկ ծառ է:
  Ծառը շրջապատելու համար, անհրաժեշտ են ոչ պակաս, քան իրար ձեռք բռնած 30 մարդ: Ծառի ստվերի տակ կարող են տեղավորվել 500 մարդ: Բարձրությունը հասնում է մոտ 40 մետրի, իսկ քաշը 636 տոննայի:
  Տուլե նշանակում է <<Սրբազան ծառ>>: Երբեմն այն անվանում են նաև <<Կյանքի ծառ>>:










 
Back to content | Back to main menu