Մերիլին Մոնրո - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Անուններ
  Մերիլին Մոնրոյի տղամարդիկ

  Հանրահայտ աստղի ոչ բոլոր երկրպագուները գիտեն, որ նա դաստիարակվել է տարբեր ընտանիքներում, հայտնվել մանկատանը, կամ որ նրա իսկական անունը Նորմա Ջին Բեյքեր է: Նրա աստղային` Մերիլին Մոնրո անունը հայտնվել է ավելի ուշ:

  Ջիմ Դոգերտի


  Ջիմ Դոգերտին և Մերիլին Մոնրոն

Իսկական ընտանիքի մասին երազանքները, նրան դրդեցին վաղ ամուսնության: 1942 թվականի հունիսի 19-ին, երբ նա դեռևս 16 տարեկան էր, ամուսնացավ իր հարևան Ջիմ Դոգերտիի հետ: Հասարակ և բարի տղան նրան օգնեց դուս գալ անելանելիությունից, սակայն չկիսեց կարիերայի մասին նրա երազանքները: Զույգը ամուսնալուծվեց մի քանի տարի անց, 1946 թվականին:

 Հովարդ Հյուզ



  Հովարդ Հյուզը նրա ամուսինը չէր, սակայն Մերիլինի կյանքում նա մեծ դեր է ունեցել: Աշխատելով, որպես ֆոտոմոդել, Մերիլինը դարձավ, ամսագրերի շապիկների այն աղջիկներից, որի մասին խոսում էր նրա գեղեցկությունը և այն անհավանական տաղանդը, որով հաղորդում էր իր վարակիչ պոզիտիվ էներգիան: Շնորհիվ դրա, մեկ տարվա ընթացքում նա 4 անգամ հայտնվեց <<Life>> ամսագրի շապիկին: Ամսագրերից մեկում, նրան նկատեց միլիարդատեր Հովարդ Հյուզը, որը տարված էր արտիստուհիներով: Նրա սիրավեպերի ցանկում էին հայտնվել նաև Քեթրին Հեփբերնը, Ավոյ Գարդները, Ջեյն Ռասսելը և ուրիշ հայտնի աստղեր: Միլիարդատիրոջ կյանքում կար ընդամենը երկու նախասիրություններ` ավիացիա և կինո: Դրանցով Հյուզը զբաղվում էր պրոֆեսիոնալորեն: Շատ կենսագիրներ պնդում են, որ Հյուզի հետ, Պալմ Սփրինգսի նրա տանը, երիտասարդ Մոնրոյի հետ հանդիպումով, սկսեց վերջինիս կինոկարիերան: Մերիլինին առաջարկեցին առաջին պայմանագիրը:

  Ջո Դի Մադջո


  Մերիլին Մոնրոն և Ջո Դի Մադջոն

  Մերիլինը դարձավ աշխարհաճանաչ աստղ: Ամբողջ աշխարհը խենթանում էր նրա համար, մասայական հիստերիան հասնում էր չտեսնված սահմանների: Նրա մասին ցանկանում էին իմանալ ամեն ինչ, նրա մասին երազում էին շատ տղամարդիկ, նրան անվանում էին մոլորակի ամենագեղեցիկ կինը, իսկ հոլլիվուդյան պրոդյուսերները նրան հեղեղում էին նկարահանումների առաջարկներով: Բազմաթիվ երկրպագուներից, կինոստուդիաների բոսսերը նրա համար ճանաչված փեսացու էին փնտրում, որով կապահովեին լրացուցիչ չանաչվածություն: Ամերիկայի գլխավոր բեյսբոլիստ Ջո Դի Մադջոն, լինելով սպորտի աստղ, իսկական թեկնածու էր <<երազանքների աղջկա համար>>:

Նրանք ամուսնացան 1954 թվականի հունվարի 14-ին, Սան Ֆրանցիսկոյում: Չկար Ամերիկայում ավելի հայտնի զույգ, քան նրանք: Նրանցից յուրաքանչյուրի մասին սկսեցին խոսել ավելի շատ: Իմիջիայլոց, Ջոն խենթորեն սիրում էր նրան և մինչև Մերիլինի վերջին օրը, նա նրա հավատարիմ ընկերն էր և օգնականը: Ջոն մինչև իր մահը, ամեն շաբաթ այցելում էր Մերիլինի գերեզման և վարդերի փունջ դնում նրա շիրիմին: «Յոթ տարվա ցանկություն» ֆիլմի նկարահանման ժամանակ, երբ նկարահանվեց այն հայտնի կադրը, երբ բազմաթիվ ֆանատների աչքի առջև, Մերիլինի շրջազգեստը բարձրանում էր քամուց, Ջոյի մոտ պոռթկում տեղի ունեցավ և նա դիմեց ապահարզանի: Նրանց ամուսնությունը տևեց մոտ մեկ տարի:

   Արտուր Միլլեր


  Մերիլին Մոնրոն և Արտուր Միլլերը

  Մերիլինի երրորդ և վերջին ամուսինը դարձավ դրամատուրգ Արտուր Միլլերը: Մանրախնդիր, ագահ Միլլերը, ով երբեք չէր վճարում ոչ մի հաշիվ ռեստորաններում, սակայն ուներ մտավորականի ռեպուտացիա, իսկապես սիրահարվել էր նրան: Նրանք ամուսնացան 1956 թվականի հունիսի 29-ին, իսկ երկու օր անց, անցկացրեցին հուդայական արարողություն, քանի որ Միլլերը ազգությամբ հրեա էր: Մերիլինը միշտ էլ երազում էր խելացի տղամարդու տեսնել իր կողքին, որը կլիներ նաև նրա վերակացուն: Բացի դրանից նա շատ էր տառապում գեղեցիկ և հիմար շիկահերի կերպարից, և որի համա,ր նա պրոդյուսերներին խնդրեց իրեն տալ դասական ռեպերտուարի լուրջ դերեր, այլ ոչ թե ուրախ կատագերգությունների, որտեղ նրա սեքսուալությունը հանդիսանում էր սյուժեյի գրավականը: Միլլերի հետ նոր մակարդակի հասնելու շանսի միտքը չիրականացավ: Հետագայում նրանց օտարանալը և Միլլերի կոշտ անտարբերւթյունը, Մերիլինին հասցրեցին հոգեբուժարան: Նրանց ամուսնալուծության պատճառը դարձավ այն, երբ Մերիլինը կարդաց Միլլերի օրագիրը, որում նա խոստովանում էր, որ ատում է նրան, նյարդայնանում է նրա անտաշությունից, իսկ ինքն իրեն համարում է իր ժամանակների ամենախելացի մարդկանցից մեկը:

  Իվ Մոնտան


Մերիլին Մոնրոն և Իվ Մոնտանը

<<Զբաղվենք սիրով>> ֆիլմի նկարահանման ժամանակ, Միլլերի հետ ամուսնալուծության նախաշեմին, Մերիլինի մոտ տեղի ունեցավ հերթական նյարդային պորթկումը: Ֆիլմում նրա խաղընկերը ֆրանսիացի դերասան Իվ Մոնտանն էր: Նկարահանումների ժամանակ, Միլլերը և Մերիլինը բավականին մտերմացել էին Իվի և նրա կնոջ` Սիմոնա Սինյորեի հետ: Իմիջիայլոց, դա չէր խանգարում ինտելեկտուալներ Սիմոնեին և Արտուրին ցուցադրել իրենց անհանդուրժողական հարաբերությունները Մերիլինի հանդեպ, որով վիրավորում էին նրան: Արդյունքում, Մերիլինի մոտ սիրավեպ սկսվեց Իվի հետ: Վերջինս նույնպես անտարբեր չէր նրա հանդեպ, սակայն ավելի ուշ, մի հարցազրույցի ժամանակ ասել է որ, Մերիլինը իրեն գրոհով է վերցրել, երբ ջրաքիսի մորթուց վերարկույով, որի տակից ոչինչ չկար, մտել էր նրա կացարանը: մերիլինի համար դա դասական հնարք էր, որի առաջ ցանկացած տղամարդ կապիտուլիացիայի կենթարկվեր: Արդյունքում, Իվ Մոնտանը վերադարձավ իր կնոջ մոտ, պահպանելով ընկերական հարաբերությունները Միլլերի հետ, նախընտրելով հեռու մնալ Մերիլինից:

  Ջոն Քեննեդի


  Մերիլին Մոնրոն և Ջոն Քեննեդին

Պետության առաջին դեմքի և Ամերիկայի ամենագեղեցիկ կնոջ սիրավեպը տեղի ունեցավ սլացիկ տենպով: Այն իրական կիրք էր՝ թաքուն հանդիպումներով, կեղծամներով, արևապաշտպան ակնոցներով, մասնավոր ինքնաթիռներով և խոստումներով, որոնք բազմաթիվ դավաճանություններով վիրավորված Մերիլինը լուրջ ընդունեց: Մերիլինի և ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդու հարաբերությունները գրեթե դառնում էիր այն ժամանակների գլխավոր սկանդալը: Սիրավեպի ժամանակ, Մերիլինը արդեն կախում ուներ ալկոհոլից և տրանկվիլիզատորներից: Այդ իսկ պատճառով, գտնվելով ազդեցության տակ, լրջորեն որոշեց, որ իր ուժերում է գրավել երկրի առաջին տիկնոջ դերը: 1962 թվականի մայիսին, Մեդիսոն Սքվեր Գարգենում, նրա հայտնի Happy Birthday Mr Presidentշնորհավորանքը, ծնունդ դրեց առաջին ասեկոսներին: Այդ ժամանակ Քեննեդին էլ պատրաստ չէր վերջ դնել իրենց հարաբերություններին: Ամեն ինչ փոխվեց բառացիորեն մի քանի ամիս անց: Ոչ միշտ սթափ վիճակում գտնվող Մերիլինը, զանգում էր Սպիտակ տուն և անհապաղ հանդիպում պահանջում նախագահից: Իսկ ճակատագրականը դարձավ այն, որ Մերիլինը խոստացավ հրապարակել իր գաղտնի օրագրի մանրամասները, որտեղ քիչ չէր գրված Քեննեդիների մասին: Մամլո հարցազրույց հրավիրելուց մեկ օր առաջ, Մերիլինին իր ննջասենյակում գտան մահացած: Մինչ այժմ, պաշտոնական վարկածով դա ինքնասպանություն էր:

օրիգինալ հղումը. http://www.elle.ru/celebrities/mujchinyi-merilin-monro/


 
Back to content | Back to main menu