Զատկի կղզի - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
  Զատկի կղզի, Չիլի

  Չիլիին պատկանող այս կղզին համարվում է աշխարհում մայրցամաքներից ամենահեռու բնակեցված վայրը: 


  Մինչև մոտակա` Հարավային Ամերիկա մայրցամաքը գրեթե 4000 կիլոմետր է: Մոտ 5 000 հասնող տեղի բնակիչները, կղզին անվանում են Ռապա Նուի: Կղզին եվրոպացիներին հայտնի է դարձել 1722 թվականին, երբ հոլանդացի Ռոգգեվենը կղզու ափ իջավ Զատիկի տոնի օրը, և նման անվանում տվեց կղզուն:



  Սակայն, աշխարհին կղզին հայտնի է ոչ թե իր հեռավորությամբ կամ անվանմամբ, այլ շնորհիվ մոաիների հսկայական արձանների, որոնք շարված են կղզու ափերից մինչև կղզու խորքերը:



  Թե ովքեր են ստեղծել 500-ամյա այս հսկաներին, մինչ այժմ վերջնական բացահայտված չէ: Պոլինեզիացի աբորիգենները հավատում են, որ նրանց մեջ են գտնվում իրենց նախնիների ուժը, իսկ ուրիշները դեռևս վիճում են այդ հուշարձանների առաջացման պատմության շուրջ: Ոմանք անգամ հավատում են, որ Զատկի կղզին մարդկությունից հեռու մնացած աշխարհամաս է եղել, որտեղ հազարամյակների ընթացքում զարգացել է անհայտ քաղաքակրթություն, և հետագայում անհետացել է օվկիանոսի ջրերում: Գիտնականները այդ տարբերակը չեն կիսում և պնդում են, որ կղզին այնքան էլ մեծ չի եղել, քան հիմա: 



  Ինչպես նաև խոսում են, որ երբևե այն եղել է ծածկված խիտ անտառներով: Այսօր կղզու վրա ծառեր գրեթե չկան: Ակնհայտ է, որ դրանք օգտագործվել են հսկայական արձանների տեղափոխման համար: Կղզի հասնելու համար նախկինում երկար ժամանակ էր պետք: Այժմ կղզու մայրաքաղաք, ինչպես նաև միակ քաղաք Հանգա Ռոայում կա օդանավակայան, որը ընդունում է գիտնականների և զբոսաշրջիկների Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյից:





 
Back to content | Back to main menu