Տոռի ջրհորը - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
 Տոռի ջրհորը- ստորգետնյա աշխարհի խորհրդավոր դարպասները

  Բնության այս ստեղծագործությունը գտնվում է ԱՄՆ Օրեգոն նահանգում, Պերպետուա հրվանդանում: 
  


  Այն իրենից ներկայացնում է մի քանի մետր խորությամբ ձագարանման փոս, որը մակընթացությունների կամ փոթորկաքամիների ժամանակ նմանվում է իսկական շատրվանի:
Ամենաուժեղ տպավորությունը թողնում է ջրհորի մեջ լցվող ջուրը, ստեղծելով հիանսքանչ տեսարան, Պերպետուա հրվանդանի մյուս տեսարանների և մայր մտնող արևի շողերի ներքո: 

Միաժամանակ Տոռի ջրհորը նմանվում է դեպի ստորգետնյա աշխարհ տանող խորհրդավոր դարպասների:


  Տոռի ջրհորի իր անվանումը ստացել է հին լեգենդից: Ավանդության համաձայն շատ շատ տարիներ առաջ այդ վայրում հանդիպում են սիրահար մի զույգ: Սակայն մի անգամ նրանց սիրո ներդաշնակությունը խախտվում է: Աղջիկը խանդում է տղային և զրկում նրան կյանքից: Տոռ աստվածը տեսնելով այդ ամենը երկնքից, զայրանում է և երիտասարդ տղայի արյունը վերածում շիկացած լավայի, որը խորհրդանշում էր տղայի սիրո տարերքը: Շիկացած լավան հողն այրելով առաջացնում է խորը փոս, երկրագնդի ընդերքը տանելով երիտասարդի անշունչ մարմինը: Եվ այդպես մինչև այսօր երկրի վրա շառաչում է այդ փոսը, հիշացնելով մարդկանց խանդի ավերիչ ուժի մասին, որը կարող է ոչնչացնել անգամ ամենաանկեղծ և պայծառ զգացմունքները:


  Զարմանալի է այն փաստը, որ մինչ հիմա գիտնականները չեն եկել միանման կարծիքի, որը կբացատրեր ջրհորի առաջացումը, ինչպես նաև չեն հետազոտել թե ինչ կա նրա խորություններում: Սուզորդները իրենց վտանգելով չեն սուզվում նրա մեջ, քանի որ ուժեղ հոսանքները հնարավոր է նրանց տանեն ստորջրյա քարանձավների ցանց, որոնց հետ հնարավոր է որ կապված է ջրհորը:
  Տոռի ջրհորի այդպիսի մռայլ առեղծվածը դեպի Օրեգոնի ափեր է ներգրավում մեծ քանակությամբ հետաքրքրքսեր ճանապարհորդների ամբողջ աշխարհից:











 
Back to content | Back to main menu