Ֆրանսիայի առաջին տիկինը - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Անուններ
Ինչպիսին  է Ֆրանսիայի առաջին տիկինը

 Ֆրանսիան  իր նախկին նախագահի պաշտոնավարության վերջին հինգ տարիներին ապրում էր առանց առաջին տիկնոջ: Սակայն ամեն ինչ փոխվեց: Երբ ոմանք փորձում էին ենթադրել, թե ինչպես կանցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, հասարակության ուշադրությունը ուղղված էր միակ պոտենցիալ և բոլորից յուրահատուկ առաջին տիկնոջը` Բրիջիտ Մակրոնին:

Աղբյուրը: AP 2017
  Էմանուլ Մակրոնի կինը, 66-ամյա Բրիջիտը, իր ամուսնուց մեծ է 24 տարով: Նա եղել է Էմանուելի գրականության ուսուցչուհին, Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ամյեն քաղաքի մասնավոր դպրոցում: Նրանք ծանոթացել են 1992 թվականին, երբ Էմանուելը 15 տարեկան էր: Եվ հետզհետե նրանց հարաբերությունները վերածվեցին սիրավեպի, որը բնականաբար դուր չեկավ երիտասարդի ծնողներին: Բայց և այնպես 2007 թվականին, նա կարողացավ համոզել երեք երեխաների մայր Բրիջիտին, ամուսնանալ իր հետ:
  Իմիջիայլոց, հարցը նրանց ծանոթության անսովոր պատմության մասին չէ: Այլ նրանում, որ այժմ Բրիջիտ Մակրոնը կարևոր դեր խաղաց ամուսնու նախընտրական արշավում, որը կբերեց հաղթանակի:
  Մակրոնի կինը երկար տարիների ընթացքում եղել է նրա վերակացուն, և Էմանուելը գնահատում է դա: «Իմ հետ նա միշտ զբաղեցնելու է այն դերը, որը զբաղեցրել է միշտ, նա չի մնալու ստվերում, որովհետև նա կիսում է իմ կյանքը: Նրա կարծիքը կարևոր է ինձ համար, որովհետև նախագահը միշտ մնում է որպես մարդ: Նա միշտ եղել է իմ կողքին, նա իմ հավասարակշռությունն է», RTL ալիքին տված հարցազրույցում պատմել է Էմանուել Մակրոնը:


Աղբյուրը: AP 2017
  Բրիջիտը այն մարդկանցից չէ, ով հարցազրույց է տալիս, բայց ժամանակ առ ժամանակ ցույց է տալիս իր սրամտությունը: Մի անգամ նրան հարցրել են, թե ինչպես է նրա ամուսինը «այդպես լավ տիրապետում քաղաքականությանը», և որին պատասխան են ստացել. «Նա լավ է ամեն ինչում: Եվ ոչ միայն քաղաքականությունում»: Հետո Բրիջիտը ավելացրել է «Ինչ անհրաժեշտ է լինելու նաև բնագավառ, որում նա լավ չէ»:
  Այդպիսի հզոր աջակցությունը բարիդրացիական և նպաստավոր էր Ֆրանսիայի նախագահի ամենահավանական թեկնածուին: Չնայած որ նրանց ծանոթության պատմությունը անսովոր է, Էմանուել և Բրիջիտ Մակրոնները անում էին ամեն ինչ, որպիսի նրանց ընդունեն այնպես, ինչպիսին իրենք կան, և ձգտում են: Ներկայումս նրանք բաց են մամուլի առջև, կանոնավոր հանդես են գալիս միջոցառումներին և անգամ մասնակցում են ֆոտոսեսիաներին: Անգամ Paris Match ամսագրում հայտնվել են հանգստի ժամանակ լողազգեստներով լուսանկարներ:
  Շնորհիվ դրա ներկայումս Բրիջիտ Մակրոնը առաջացնում է մամուլի կատարյալ հիցմունքը, իսկ նորաձևության ամսագրերը նրան արդեն անվանում են ոճի իկոնա:
  Իդիալական հարաբերությունների ցուցադրումը առավել է նրանով, քանի որ այն կախված է թեկնածուի ռեյտինգից: Եվ նախագահինը նույնպես, օրինակ` նախկին նախագահինը, որը ցույց է տալիս, ինչքանով է կարևոր լավ ամուսին լինելը: Ֆրանսուա Օլանդը դուրս եկավ վատը և դրա համար վճարեց իր ցածր ռեյտինգով:
  2014 թվականից Ֆրանսիան ապրում էր առանց առաջին տիկնոջ, նրանից հետո երբ բաժանվեցինբ Ֆրանսուա Օլանդը և Վալերի Թրիերվեյլերը: 2012 թվականի նախընտրական պայքարի ժամանակ, պրոֆեսսիոնալ լրագրող Վալերին, հանդիսանում էր Օլանդի մերձավոր դաշնակիցը,  գրում էր նրա ճառերը և հանդես էր գալիս քաղաքագետի իմիջ-խորհրդատուի դերում, և անգամ ստիպեց Օլանդին նիհարել 15 կիլոգրամով:

Աղբյուրը: Reuters
  Սակայն, նրանից հետո երբ Օլանդը դարձավ նախագահ ամեն ինչ փոխվեց: 2014 թվականին մամուլը բացահայտեց Օլանդի կապը մեկ ուրիշ կնոջ հետ:
Վալերին դրա մասին իմացավ միայն մամուլի էջերից:
  Նրա մոտ նյարդային պորթկում տեղի ունեցավ և շաբաթից ավել նա անցկացրեց հիվանդանոցում: Օլանդը ծաղիկներով այցելեց իր նախկին սիրեցյալին և ներողություն խնդրեց, սակայն վերադառնալ Ելիսեյան պալատ չխնդրեց: Ավելի ուշ Վալերին հիշողությունների գիրք գրեց, որտեղ Ֆրանսիայի նախագահին նկարագրեց, որպես հաշվենկատ և սառը մարդու, ով չի սիրում աղքատներին և ատելությամբ է վերաբերվում սեփական ժողովրդին: Նախագահի ռեյտինգը ընկավ մինչև 13%.
  Վալերի Թրիերվեյլերի նախորդը կարող էր դառնալ Սեսիլիա Մարտենը` Նիկոլյա Սարկոզիի երկրորդ կինը (նրանք ամուսնացել էին 1996 թվականին):

Սեսիլիա Մարտեն և նիկոլյա Սարկոզի | Աղբյուրը: AP 2017
  Սեսիլիան հաճախ էր հանրության առջև հայտնվում ամուսնու հետ, որը բավականին անսովոր էր այն ժամանակների համար: Նախագահական նախընտրական արշավի ժամանակ, նա Նիկոլյաի կողքին էր: Առաջին փուլում նրանք քվեարկեցին միասին: Բայց չորս ամիս անց, նրանից հետո երբ 2007 թվականին Նիկոլյա Սարկոզին դարձավ Ֆրանսիայի նախագահ զույգը բաժանվեց: Սեսիլիայի խոսքերով, դա տեղի ունեցավ նրանից հետո, երբ նախագահության անցնելուց հետո ամուսինը մոռացավ նրա մասին:
  Նիկոլյա Սարկոզին դարձավ ժամանակակից Ֆրանսիայի առաջին նախագահը, ով կառավարման ժամանակ բաժանվեց կնոջից: Կես տարի անց նա ամուսնացավ հայտնի երգչուհի և ֆոտոմոդել Կարլա Բրունիի հետ, ով արդեն հայտնվել էր աշխարհի ամենաբարձր վճարվող մոդելների ցանկում, հասցրել էր նաև նկարահանվել ֆիլմերում և դառձել էր «Վիկտուար» մրցույթի հաղթանակող «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգոում:

Կարլա Բրունի և նիկոլյա Սարկոզի | Աղբյուրը: AP 2017
  Կարլա Բրունին Ֆրանսիայի առաջին տիկին դարձավ, և բավականին հաջող կատարեց իր պարտականությունները: Ճիշտ է նրա դերը հիմնականում եղավ դեկորատիվ, նա առանձնացավ իր ոճի անքննելի զգացմունքով և կատարյալ մաներաներով, սակայն Նիկոլյա Սարկոզին ի տարբերություն Դոնալդ Թրամպի, ոչ ոք չքննադատեց մոդելի հետ ամուսնության համար: Ավելին ամուսնալուծության և նոր ամուսնության արդյունքում պաշտոնավարման ժամանակահտվածում բարձրացավ նրա ռեյտինգը:

  Ֆրանսիացիները չքննադատեցին իրենց նախագահին սիրուհու առկայության և բուռն անձնական կյանքի համար, այլ ընդհակառակը:
Ինչպիսի դեր պիտի կատարի առաջին տիկինը, դա ֆրանսիացիներին հայտնի է: Առաջին տիկնոջ պաշտոնը ֆրանսիայում չունի ոչ մի իրավական կարգավիճակ: Համարվում է որ առաջին տիկինը կատարում է երկրի ներկայացուցչի պաշտոնական դերը: Նա ուղեկցում է երկրի ղեկավարին որոշ արտերկրյա ուղևորություններում և մասնակցում է պաշտոնական միջոցառումներին:

 Սակայն, երբ 2014 թվականին Ֆրանսու Օլանդը և Վալերի Թրիերվեյլերը բաժանվեցին, ֆրանսիական հասարակության մեջ նորից հարց բարձրացավ, թե ինչի է պետք առաջին տիկինը: «Ֆրանսիացիները այդքան էլ չեն հասկանում թե ինչ կարգավիճակ պետք է ունենա առաջին տիկինը», — հայտարարեց New York Times-ի լրագրող Քրիստին Քլերկը, ով գիրք էր գրել նախագահների և նրանց կանանց մասին: 2014 թվականի հարցումների համաձայն, Ֆրանսիայի բնակիչների կեսից ավելին չէին ցանկանում նախագահի կնոջը տեսնել պաշտոնական դերում:
  Այդ ժամանակ որոշ ֆրանսիական քաղաքագեներ կոչ արեցին հրաժարվել առաջին տիկնոջ կարգավիճակից, որպես այդպիսին, իսկ Ֆրանսիայի Սենատում Սոցիալիստական խմբավորման նախագահ Ֆրանսուա Ռեբսամենը համաձայն The Guardian-ի հայտարարեց, որ առաջին տիկնոջ գործունեությունը «հնացել է, հնաոճ է և պետք է արգելվի»:
Հնարավոր է խնդիրը նրանում է որ, առաջին տիկնոջ սպասարկման համար ծախսվել են բավականին շատ գումարներ: Վալերի Թրիերվեյլերի տրամադրության տակ եղել է անձնակազմ և գրասենյակ, որը ֆինանսավորվել է հարկատուների միջոցներից: Խորհրդարանը պարզել է որ Վալերին սպասարկելը պետության վրա նստել է ամսական 19 742 եվրո: Սակայն այդ թիվը բավականին ցածր է համեմատած իր նախորդի` Կարլա Բրունի-Սարկոզիի, որի սպասարկումը հարկատուների վրա նստել է ամսական 60.000 եվրո:

 
Back to content | Back to main menu