Կառույցներ - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Միլանի տաճարը
Իտալական Միլան քաղաքի փառահեղ տաճարը եւ նրա խորհրդանիշը՝ ինչպես իտալացիներն են անվանում - Դուոմոն գրավում է ցանկացած զբոսաշրջիկի և այցելուի: Միլանի պատմական կենտրոնում գտնվող տաճարը, հանդիսանում է ոչ միայն Իտալիայի, այլ նաև ամբողջ Եվրոպայի ամենահայտնի կառույցներից մեկը: Այն Եվրոպայի ամենախոշոր տաճարներից մեկն է: 

Վալենսիայի օվկիանոսագիտական պարկ
Իսպանիայի Վալենսիա քաղաքում գտնվող այս պարկը, Եվրոպայի ամենամեծ ակվարիումն է, որի տարածքը կազմում է մոտ 110 000 քառակուսի մետր: Այստեղ պահվում են 500 տեսակների մոտ 45 000 կենդանիներ: Ակվարիումի ջրի ընդհանուր ծավալը կազմում է 42 միլիոն լիտր: Ակվարիումը մասն է կազմում <<Արվեստների և գիտությունների քաղաք>> կոչվող համալիրի:

Սինգապուրի այգիները

Սինգապուրի զբոսայգում գտնվող այս յուրատեսակ գեղեցկությամբ հսկայական <<ծառերը>> հիացնում են իրենց գեղեցկությանբ և գույների զանազանությամբ:

Տակեդա – երկնքում ճախրող ամրոցը
Ճապոնական Տակեդա ամրոցը, հին ժամանակների ճարտարապետության հետաքրքիր և տեսարժան վայրերից մեկն է: Գտնվելով 300 մետր բարձրությամբ սարի գագաթին, բառացի այն ճախրում է ամպերի մեջ, գրավելով զբոսաշրջիկների ուշադրությունը:

Չիչեն Իցա, Մեքսիկա
Մեքսիկայում է գտնվում աշխարհի ամենահանելուկային և խորհրդավոր վայրերից մեկը: Այստեղ 6-րդ դարում կառուցվել է իցա ժողովրդի լքված քաղաքը, առավել հայտնի Չիչեն Իցա անվանումով, որը տեղաբնակների լեզվով նշանակում էր “Իցա ցեղի ջրհոր”:

Պոտալա պալատ
Դալայ լամայի նստավայրը Լխասայում: Պոտալա պալատը ամենաբարձր ու հին դղյակն է աշխարհում: Այն գտնվում է Լխասա քաղաքի վրա խոյացող Կարմիր բլրի վրա, 3 767 մետր բարձրության վրա: Կառուցվել է այն 7-րդ դարում: Բուդդայական հսկա այս տաճարային համալիրը հանդիսանում էր Դալայ լամայի նստավայրը:

Աշխարհի ամենաբարձր հյուրանոցը
Ritz-Carlton հյուրանոցը գտնվում է Հոնկոնգի ամենաբարձր շենքում` 118-հարկանի միջազգային բիզնես կենտրոնում:
Հյուրանոցային համարները գտնվում են երկնաքերի վերին հարկերում և զբաղեցնում են 102-ից 108-րդ հարկերը: 

Ճապոնիայում կան բազմաթիվ բուդայական տաճարներ: Ամենահնագույններից մեկը համարվում է Տոդայ դզի տաճարը:
Այն գտնվում է Նարի փոքրիկ քաղաքում: Ահա թե, ինչով է նա հայտնի ամբողջ աշխարհին: Տաճարը իրենից ներկայացնում է փայտից կառուցված հսկայական կառույց: Այն սկսել են կառուցել դեռևս 8-րդ դարից:

Պուրա Ուլուն Դանու տաճարը Բալի կղզում
Պուրա Ուլուն Դանու տաճարը գտնվում է գեղատեսիլ Բրատան լճի արևմտյան ափին, Բալի կղզում գտնվող Բեդուգուլ բարձրալեռնային կուրորտին մոտ: 

Brodsworth Hall-ի այգիները
Վիկտորիանական դարում, Անգլիայում ընդունված էր, որ քաղաքամերձ առանձնատունը պետք է ունենա գեղեցիկ ու մշակված այգի:

Վիկտոր Էմմանուել II սրահ – փողոց գմբեթի և ապակու տակ
Այն անվանվել է ի պատիվ Իտալիայի թագավոր Վիկտոր Էմմանուել II-ի: Այս սրահը միացնում է Դուոմո տաճարի հրապարակը, Լա Սկալա թատրոնի առջևի հրապարակի հետ: Սրահը հատակագծում ունի լատինական խաչի ձև` ութանկյուն կենտրոնով և զարդարված է խճանկարներով: 

Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի մոտակայքում գտնվող Վատ Արուն տաճարի լրիվ անվանումն է -
Վատ Արուն Ռատչավարամախրամ Ռատչավարամախավիխան:
Տաճարը կանգնած է Չաո Պրայա գետի արևմտյան ափին, որտեղ նավակներով անցնողները կարող են տեսնել տաճարի բարձր գագաթները, որոնք վեր են խոյանում հարակից տարածքների վրա:

Ժամանակակից նախնադար
Էնջելո Մաստրոպյետրո, հետաքրքրաշարժ մտքի տեր այս անձնավորությունը իր ինտուզիազմն է ցուցադրել ձեռք բերելով արդեն կես դար լքված քարանձավը: 

Քաղցիի եկեղեցին
Վրացական Քաղցի գյուղը գտնվում է Չիտուրի քաղաքից 10կմ հեռու: Գյուղի մոտակայքում վեր է խոյանում քարե հստայական մի սյուն, որի գագաթին կառուցված է փոքրիկ այս եկեղեցին:

Դե Հաար ամրոց-հոլլանդական միջնադարի հմայքը
Դե Հաար ամրոցը իրոք կարելի է համարել միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից, քանի որ ամբողջ Հին Եվրոպայում դժվար գտնենք այսպիսի շքեղ և գեղատեսիլ ամրոց: Այս գեղեցիկ ստեղծագործությունը գտնվում է հոլլանդական Ուտրեխտ քաղաքում:

Հարբոր Բրայջ-ավստրալիական մարգարիտը
Սիդնեյ, Ավստրալիա: Մայրցամաքի խոշորագույն քաղաքներից մեկն է: Եվ այստեղ է կառուցվել ավստրալիական առաջին այցեքարտ համարվող կառույցը: Ծանոթացեք Հարբոր Բրայջ:Ավելի քան 80 տարի առաջ կառուցված այս կամուրջը, դեռ որ հանգիստ հաղթահարում է իր առջև դրված խնդիրները: 

ՄՈՆՏԻՉԵԼՈ-Ջեֆֆերսոնի ստեղծագործությունը
<<Բոլոր իմ երազանքները,-գրել է Ջեֆֆերսոնը,- սկսվում են այնտեղ, որտեղ հուսով եմ, կավարտվեն իմ օրերը. Մոնթիչելլոյում>>:
Մոնթիչելլոն, որը թարգմանաբար նշանակում է բլրակ, տեղավորված է Շառլոտսվիլի մոտակայքում, կանաչ բլրի վրա։

ՄԵԾԱԳՈՒՅՆ ԿԻՆԸ- Ազատության արձանը
  Նյու Յորքի նավահանգստի մուտքի մոտ կանգնած է "Աշխարհի մեծագույն կինը։ Մեկ դարից ավելի է, ինչ այստեղ ժամանողներին նա հիշեցնում է, թե ինչպիսի իդեալներով է ստեղծվել մի ամբողջ ազգ։ Նրա վեր բարձացրած ձեռքում կրակ է վառվում, որը ազատության և արդարության խորհրդանիշն է։
 
Back to content | Back to main menu