Բնություն - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

ԲՆՈՒԹՅՈՒՆ

Էնջլի կաղնին
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում, արդեն մոտ 1500 տարի տարի կանգուն է Հրեշտակի կաղնի անվամբ այս կաղնին:
Այս հսկայի բարձրությունը մոտ 20 մետր է, բնի շրջանագիծը` 2.7 մետր, իսկ ամենաերկար ճյուղի երկարությունը հասնում է 27 մետրի: Աճում է այն Ջոնս կղզում, խոր անտառային շրջանում:


Լենոնի Imagine peace tower
Այն հուշահամալիր է նվիրված Ջոն Լենոնին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից ոչ հեռու գտնվող Վիդեյ կղզում: Հուշահամալիրը կառուցվել է նրա այրու` Յոկո Օնոյի մտահղացմամբ, 2007 թվականին: Համալիրի դիզայները նույպես Յոկո Օնոն է: Այն իրենից ներկայացնում է սպիտակ քարից կառուցված պատվանդան, որի վրա փորագրված է <<Պատկերացրեք Ձեզ աշխարհը>>/անգլերեն. Imagine Peace/ 24 լեզուներով:

Բայշույ սարահարթը, որը հայտնի է նաև Սպիտակ ջրի տերրասաներ, գտնվում է Շանգրի Լայից հարավ-արևելք, Հաբա ձյունածածկ լեռան նախալեռներում, ծովի մակերևույթից  2000 մետր բարձրության վրա: Այն 200 000-ից մինչև 300 000 տարվա պատմություն ունեցող խորհրդավոր Շանգրի Լայի ամենատեսարժան վայրերի մեկն է:

Աշխարհի ամենահաստաբուն ծառը
Մեքսիկայի Սանտա Մարիա դել Տուլե քաղաքում աճում է Տուլե անվանումով այս ծառը: Տուլեն ներկայումս աշխարհում գոյություն ունեցող ամենահաստ ծառն է: Տրամագիծը կազմում է 14 մետր, իսկ շրջանագիծը 42 մետր: Առաջին հայացքից կարելի է կարծել թե այն իրար միահյուսված ծառեր են, սակայն կատարված ԴՆԹ թեստերը ապացուցել են, որ այն մեկ ծառ է:
Վալունների, կանաչ արմավենիների և հանդարտ փիրուզագույն ջրերի յուրահատուկ համադրությամբ այս լողափը ամենահայտնիներից է ամբողջ աշխարհում: Հրաշագեղ այս լողափը գտնվում է Սեյշելյան կղզախմբի Լա Դիգ կղզում:


Շուրջերկրյա ճանապարհորդություն, որը կտևի 245 օր
  Լոնդոնից մեկնարկել է ամենաերկարատև ծովային շրջագայությունը:
Սեպտեմբերի 1-ին, Լոնդոնից նավարկության դուրս եկավ Viking Sun զբոսանավը:Այս շրջագայությունը կտևի 245 օր, որի ընթացքում այն կանցնի 6 աշխարհամասերով, 51 երկրներով և կանգ կառնի 111 նավահանգիստներում:

Պլիտվիցկյան լճերի հմայքը
 Իր ֆանտաստիկ բնությամբ Խորվաթիան հմայում եւ զարմացնում է զբոսաշրջիկներին առաջին հայացքից: Այս լճերը հատկապես են առանձնանում խորվաթական լճերի շարքում: երկրի կենտրոնական մասում է գտնվում համանուն ազգային պարկը


Գեռյենգեր ֆյորդ, Նորվեգիա
Գեռյենգեր-ֆյորդը նորվեգական ամենագեղատեսիլ և ամենաշատ այցելվող ֆյորդներից մեկն է:Այն գտնվում է Մյորե օգ Ռոմսդալ գավառի հարավ-արևմուտքում գտնվող Սուննմյորե շրջանում: Բնության այս հրաշք ստեղծագործությունը 15 կիլոմետր երկարությամբ սփռված է լեռների միջև և հանդիսանում է Ստորֆյորդի (Մեծ ֆյորդի) միակ շարունակությունը:

Յուտայի ծաղկող անապատը, ԱՄՆ
Ամերիկյան արևմուքի ամայի տափաստանների շրջանը տխրահռչակ է իր չոր և անողոք տեսարաններով, որոնք զարդարված են միայն սուր և քամահար քարերով: Սակայն այս անկենդան և անապատային հողը կարող է այսպես փոփոխվել որոշակի պայմանների ազդեցության դեպքում:

Զատկի կղզին, Չիլի
Չիլիին պատկանող այս կղզին համարվում է աշխարհում մայրցամաքներից ամենահեռու բնակեցված վայրը: Մինչև մոտակա` Հարավային Ամերիկա մայրցամաքը գրեթե 4000 կիլոմետր է: Մոտ 5 000 հասնող տեղի բնակիչները, կղզին անվանում են Ռապա Նուի:  

Տոռի ջրհորը- ստորգետնյա աշխարհի խորհրդավոր դարպասները
Բնության այս ստեղծագործությունը գտնվում է ԱՄՆ Օրեգոն նահանգի առափնյա կենտրոնական մասում, Պերպետուա հրվանդանում: Այն իրենից ներկայացնում է մի քանի մետր խորությամբ քարե ձագարանման փոս, որը մակընթացությունների կամ փոթորկաքամիների ժամանակ նմանվում է իսկական շատրվանի:

  Վիշապի ջրվեժը
Վիշապի ջրվեժը կամ Չուրուն Մերուն բնության գեղատեսիլ ստեղծագործություն է Վենեսուելայում:
Այն գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժի` Անխելի մոտակայքում, նրա հետ կիսելով հովիտը: Գահավիժելով բարձր ժայռից, ջրվեժը իրենից ներկայացնում է բնության իրական և զարմանահրաշ ստեղծագործություն, որը հիացնում է իր գեղեցկությամբ:

Տոսկանա
Տոսկանան Իտալիայի ամենագեղեցիկ և ամենահայտնի մարզերից մեկն է, որը հպարտանում է իր պատմությամբ, մշակույթով և յուրահատուկ բնապատկերներով: Աշխարհին այն հայտնի է նաև, որպես իտալական գանձարան, քանի որ Տոսկանայում են կենտրոնացած Իտալիայի մշակույթային հարստության մոտ 60 տոկոսը:

Աշխարհի ամենամաքուր լիճը

Թորված ջրում տեսանելիությունը հավասար է մոտ 80 մետրի: Իսկ Նոր Զելանդիայի Հարավային կղզում գտնվող այս լճում այն կազմում է 76 մետր:

Ֆլոմ, Նորվեգիա
Ֆլոմ հովիտը ձևավորվել է միլիոնավոր տարիներ առաջ մի քանի սառցադաշտերից և ներկայումս իրենից ներկայացնում է խոշոր հովիտ: Ֆլոմ քաղաքը հայտնի և գովազդված փոքրիկ քաղաք է, որտեղ անց է կացվում վիկինգների փառատոնը: Ֆլոմի նավահանգիստ են ամեն օր մտնում տուրիստական լայներներ և նավեր Շվեդիայից և Ֆարերյան կղզիներից:

Կուռքի քարը Բրիմհեմում
Կուռքի քարը դա 200 տոննա քաշով հսկայական մոնոլիտ է, հավասարակշռված փոքրիկ քարե պատվանդանի վրա: Գտնվում է այն Բրրիմհամում, Անգլիա: Այցելուները մնում են որոշակի անորոշության մեջ, թե ինչպես է հսկա ապառաժը կանքնած նման փոքրիկ քարի վրա:

Վարդագույն լոտոսների լիճը
Լճի յուրահատկությունը` նրա մակերևույթի վրա հսկայական քանակությամբ լոտոսներն են:
Ամեն տարի, նոյեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում, այս սաղր լճի մակերեսի ավելի քան երեք հազար հեկտար տարածությունը, ամբողջովին ծածկվում է լոտոսի վարդագույն ծաղիկներով:

Կանյոն Կոլկա – ամենախոր կանյոնը աշխարհում
Երկար ժամանակ Կոլկա գետի հովտի մասին քիչ բան էր հայտնի: Պերուի այս քիչ հետազոտված շրջանի մասին առասպելներ էին պատմվում: Այդ իսկ պատճառով էլ նրան ինչպես ասես անվանում էին` Ինկերի, Կրակի, Հրաշքների հովիտ և անգամ Արծիվների տերրիտորիա: Սակայն հռչակ և փառք այս տարածքին բերեց Կոլկա կանյոնը, որը համարվում է աշխարհում ամենախորն է և որի երկարությունը կազմում է մոտ 100 կիլիմետր:

Նուորիլան ջրվեժը գտնվում է Ցզյուչժայգոու կոչվող հովտում: Նրա ջրերը թափվում են 20 մետր բարձրությունից, առաջացնելով հիասքանչ տեսարան: Ջրվեժը հանդիսանում է Չինաստանի հայտնի 6 ջրվեժներից մեկը; Իսկ նրա անվանումը թիբեթերենից թարգմանած, նշանակում է "մեծ և հիանալի":

Չինական Դունխուան փոքրիկ քաղաքից ոչ հեռու, անկենդան անապատի կենտրոնում, գտնվում է աշխարհում յուրօրինակ լճերից մեկը, ստեղծված միայն և միայն բնության կողմից:

Քրեյտեր - լիճ հրաբուխի երախում
Քրեյտերը, մի հիանալի լիճ է, որը ունի մաքուր և թափանցիկ ջուր, չնայած նրան, որ ժամանակ առ ժամանակ դառնում է կապտավուն և մռայլ: 

Պերհենտինյան կղզիներ
Պերհենտինյան կղզիները ոչ մեծ, սակայն շատ գեղեցիկ արշիպելագ է կազմված 5 կղզիներից, որոնք գտնվում են Սիամյան ծոցում:

Brodsworth Hall-ի այգիները
Վիկտորիանական դարում, Անգլիայում ընդունված էր, որ քաղաքամերձ առանձնատունը պետք է ունենա գեղեցիկ ու մշակված այգի:

Բլեդ լիճ-Սլովենիայի մարգարիտը
Հիանալի գեղեցկությամբ այս լիճը, ամենահայտնի հանգստավայրն է Սլովենիայում: Կարևոր հանգամանք է այն, որ այստեղ են գալիս շուրջ տարին: Լիճը գտնվում է “Տրիգլավ” ազգային արգելանոցում, ծովի մակերևույթից 550 մետր բարձրության վրա: 

Սեքվոյա-աշխարհի ամենամեծ ծառատեսակը
Քալիֆորնիայի խաղաղօվկիանոսյան ափերին է գտնվում աշխարհի ամենաբարձր ծառի` սեքվոյաի կամ մամոնտածառի հայրենիքը:Սեքվոյան (Սեքվոյա մշտադալար (Sequoia sempervirens),և սեքվոյադենդրոնը (Sequoiadendron giganteum), կամ ավելի պարզ ասած հսկա սեքվոյան, միասին հանդիսանում են մեր մոլորակի ամենաբարձր ծառերը:

Վիկտորիա-աֆրիկյան գեղեցկուհին
Անդրադառնալով մեր մոլորակի խոշորագույն լճերին, ներկայացնենք Աֆրիկա մայցամաքի առաջատարին` Վիկտորիա լճին:
Քենիայի կառավարությունը զբոսաշրջիկների հոսքը ավելացնելու նպատակով, լճի ափին գտնվող Նյագոմա Կոգելո բնակավայրին ազգային ժառանգության կարգավիճակ է շնորհել: Այստեղ է մեծացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայրը:

Ցանկալի շոկոլադ
Նեյրոբիոլոգիայում կատարված բացահայտումները լույս են գցում այդ կախվածության վրա:
Դառը շոկոլադում առկա է ֆենիլէտիլամին գռգռիչը ու ևս երեք տարեր, որոնք առկա են նաև մարիխուանայի մեջ: Պարզվել է որ, հենց դրանք են ազդում ուղեղի քիմիական պրոցեսի վրա և առաջացնում են լիարժեք թուլացման և գոհունակության զգացողությունը:

ՄԱԼԹՆՈՄԻ ՋՐՎԵԺԸ-Բնության հրաշքը
Միացյալ Նահանգներում գտնվող գեղատեսիլ վայրերից մեկը և հանրահայտ տուրիստական երթուղիներից է հանդիսանում Մալթնոմի ջրվեժը, որը գտնվում է Կոլումբիա գետի Մալթնոմ վտակի վրա, Օրեգոն նահանգում, Պորտլենդ քաղաքից մոտ 55կմ հեռավորության վրա:

Նեկեր մասնավոր կուրորտայն կղզին գտնվում է Բրիտանական Վիրջինյան կղզիներում և պատկանում է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկին` Ռիչարդ Բենսոնին: Վերջինս այն ձեռք է բերել դեռևս 1978 թվականին: Ներկայումս այստեղ գտնվում է լյուքս կարգի հյուրանոց, որը բացվել է 1984 թվականին:

Արիզոնայի քարացած անտառը
"Քարացած անտառը", դա մի վայր է, որտեղ պատմությունը կարծես կանգ է առել և ամեն ոք, ով հայտնվում է այստեղ, ճանապարհորդություն է կատարում դեպի հեռավոր անցյալ: 

Turnip Rock-բնության ստեղծագործություն
Turnip Rock գեղատեսիլ կղզին գտնվում է ամերիկյան Պորտ Օսթին քաղաքի մոտ, Մեծ Լճերի համակարգում գտնվող Հուրոն լճում:

Ժամանակակից նախնադար
Էնջելո Մաստրոպյետրո, հետաքրքրաշարժ մտքի տեր այս անձնավորությունը իր ինտուզիազմն է ցուցադրել ձեռք բերելով արդեն կես դար լքված քարանձավը: 

Մեռյալ ծով
Մեռյալ ծովը աշխարհի ամենաաղի և նրանց մեջ ամենախոր լիճն է, տեղավորված Իսրաելի, Հորդանանի և Պաղեստինի ինքնավարության սահմանների հատման վայրում:

Հենքինգ լեյք
Գլենվուդի Կանյոնը գտնվում է ԱՄՆ Կոլորադո նահանգում: Բնության ստեղծագործության այս անկյունում է գտնվում Հենքինգ Լեյք լիճը, իր փիրուզագույն ջրերով և գեղատեսիլ ջրվեժներով: Դեպի լիճ կարելի է գնալ ոտքի կամ հեծանվային ճանապարհով:
 
Back to content | Back to main menu