Ռիոմաջորե - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Ռիոմաջորե

Փոքրիկ և յուրօրինակ այս քաղաքը գտնվում է Իտալիայի Սպեցիա մարզում, <<Չինկվե Տերրե>> ազգային պարկի տարածքում:


Քաղաքի յուրահատկությունը ոչ միայն տարատեսակ և բազմագույն ճարտարապետությունն է, որը տեղակայված է համեմատաբար փոքրիկ տարածքում, այլ նրանում, որ քաղաքի նեղ փողոցներում չկան ավտոմեքենաներ: Քաղաքի բնակչությունը կազմում է 1736 մարդ:
Քաղաքը հայտնի է իր գինով և դեպի ժայռերն ու ծովը հիասքանչ տեսարաններով: Զբոսաշրջիկների համար ամենասիրված վայրերից մեկը` <<Սիրո ճանապարհն>> է: ժայռոտ ափի վրայով անցնող այս փոքրիկ արահետը իրար է կապում երկու գավառական բնակավայրեր: Արահետի մի մասը անցնում է փոքրիկ թունելով, որը զարդարված է գրաֆիտիով և հուշանվերներով, որոնք ճանապարհով անցնելիս թողել են սիրահար զույգերը:











 
Back to content | Back to main menu