Վալենսիայի օվկիանոսագիտական պարկ - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Վալենսիայի օվկիանոսագիտական պարկ

Իսպանիայի Վալենսիա քաղաքում գտնվող այս պարկը, Եվրոպայի ամենամեծ ակվարիումն է, որի տարածքը կազմում է մոտ 110 000 քառակուսի մետր:


Այստեղ պահվում են 500 տեսակների մոտ 45 000 կենդանիներ: Ակվարիումի ջրի ընդհանուր ծավալը կազմում է 42 միլիոն լիտր: Ակվարիումը մասն է կազմում <<Արվեստների և գիտությունների քաղաք>> կոչվող համալիրի:

Պարկը բաժանվում է 10 գոտիների: Ծովային գոտիներում ներկայացված են Միջերկրական ծովի, Արկտիկայի, կղզիների, հասարակածային և բարեխառն կլիմայի ծովերի, Կարմիր ծովի կենդանիները: Դրանց հետ մեկտեղ կա նաև դելֆինարիում, Կարմիր ծովի ակվարիում, մանգրային բույսերի և ճահիճների գոտիներ և այգի ավելի քան 80 տեսակի տարբեր բույսերով:









 
Back to content | Back to main menu