Լոտոսների լիճը - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Վարդագույն լոտոսների լիճը

Թայլանդի հյուսիս արևելյան շրջանում գտնվող այս լիճը, կոչվում է մոտակայքում գտնվող Կումպխավարի քաղաք անունով:

Լճի յուրահատկությունը` նրա մակերևույթի վրա հսկայական քանակությամբ լոտոսներն են:
Ամեն տարի, նոյեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում, այս սաղր լճի մակերեսի ավելի քան երեք հազար հեկտար տարածությունը, ամբողջովին ծածկվում է լոտոսի վարդագույն ծաղիկներով: Լիճը, իր այդպիսի առանձնահատկության շնորհիվ, մեծ ճանաչում ունի զբոսաշրջիկների մոտ: Քաղցրահամ այս լճի խորությունը կազմում է ընդհամենը 1 մետր, սակայն, տարածաշրջանի կենսաապահովման և գյուղատնտեսության համար այն ունի մեծ նշանակություն: Տեղի բնակիչները մշտապես լճում զբաղբվում են ձկնորսությամբ, լոտոսի ծաղիկներ և նրա ցողունները հավաքելով, որոնք օգտագործվում են սննդի մեջ:





 
Back to content | Back to main menu