Սինգապուրի այգիները
Սինգապուրի զբոսայգում գտնվող այս յուրատեսակ գեղեցկությամբ հսկայական <<ծառերը>> հիացնում են իրենց գեղեցկությանբ և գույների զանազանությամբ:
<<Ծոցի այգիները>> գտնվում են Սինգապուրի Marina bay ծոցի ափին, զբաղեցնելով 101 հեկտար տարածք: Բրիտանական <<Grant Associates>> ճարտարապետական ֆիրմայի ինժիներները կառուցել են 25-ից 50 մետր բարձրությամբ 18 հսկայական ծառեր: Գնահատեք ստացված գեղեցկությունը:
<<Ծառերը>> հիմնականում ունեն պողպատյա հենքեր, որոնց վրա բույսեր են տնկված: 11 հատ ծառերի վրա տեղադրված են արևային մարտկոցներ, որոնք ապահովում են լուսավորությունը երեկոյան և գիշերվա ժամերին: Բացի այդ, հսկայական այդ ծառերը հնարավորություն ունեն նաև անձրևաջրերը հավաքելու, որով արդյունքում ոռոգվում են բույսերը:
Բարձրունքից այգին դիտելու համար, հարկավոր է բարձրանալ 22 մետր բարձրության վրա գտնվող, կախովի դիտահրապարակ, որը գտնվում է երկու ծառերի <<բների>> միջև: Այստեղից տեսարան է բացվում դեպի զբոսայգու մյուս հետաքրքիր կառույցներին, որոնց թվում են Հասարակածային անտառը և Ծաղկի գմբեթը, որոնցում հավաքված են բույսեր ամբողջ աշխարհից, հսկայական Esplanade թատրոնը (Esplanade Theater):
Կարելի է տեսնել նաև զբոսայգուն մոտ գտնվող Marina Bay Sands երկնաքերը, Սինգապուրի ժամանցային կենտրոնը, որի վերին հարկում գտնվում է հսկայական բացօդյա լողավազանը և անգամ ծովածոցը:
Բիոգմբեթները իրենց տարածքով հավասար են 4 ֆուտբոլային խաղադաշտի և այստեղ հավաքված են 220 000 տեսակի բույսեր աշխարհի տարբեր անկյուններից: