Տակեդա - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Տակեդա – երկնքում ճախրող ամրոցը

Ճապոնական Տակեդա ամրոցը, հին ժամանակների ճարտարապետության հետաքրքիր և տեսարժան վայրերից մեկն է: Գտնվելով 300 մետր բարձրությամբ սարի գագաթին, բառացի այն ճախրում է ամպերի մեջ, գրավելով զբոսաշրջիկների ուշադրությունը:


Ամրոցը գտնվում է Խեգո պրեֆեկտուրայի Ասագո շրջանում: Հեքիաթային այդ տեսարանները և ամպերի մեջ սուզված Տակեդան տեսնելու համար, ցանկալի է էքսկուրսիան սկսել վաղ առավոտյան: Արևածագից սկսած մինչև առավոտյան 8-ը, կապված գիշերվա և ցերեկվա ջերմաստիճանների կտրուկ տատանումներից, սարերում առաջանում է խիտ մշուշ:
Հաճախակի, Տակեդան անվանում են <<քաղաք երկնքում>>, համեմատելով պերուական առասպելական <<ինկերի կորուսյալ քաղաք>>` Մակու Պիկչուի հետ: Ամրոցը իր գեղեցկությամբ և հնությամբ, տարեկան գրավում է հարյուր հազարավոր զբոսաշրջիկների: Այցելուների քանակը Տակեդա, հատկապես ավելացավ 2012 թվականին, ճապոնական <<Անատա է>> ֆիլմի ցուցադրումից հետո, որում ցուցադրվել են ամրոցի գեղեցիկ տեսարանները:

Համարվում է, որ ամրոցը կառուցվել է 1443 թվականին, խոշոր ռազմական ֆեոդալ Յամանան: Ամրոցը ունեցել է տարբեր տերեր, սակայն հայտնի է, որ այն 1600 թվականին անցել է Խիրոխիդա Ակամացուին: Վերջինս քաջ ռազմիկ էր, որը կռվում էր կառավարիչ Իէյասու Տոկուգավայի կողմում, և մասնակցել էր Սեկիգահարեի ճակատամարտին: Եվ հենց նրան էլ, վիճակվել է լինել ամրոցի հայտնի տերերից վերջինը, չնայած որ, այն շատ կարճ է տևել: 1601 թվականին, Խիրոխիդան կատարեց սեպպուկա`ճապոնական սամուրայների ծիսային ինքնասպանություն:

Անցան տարիներ: Հետզհետե ամրոցը անկում ապրեց և քայքայվեց: Առասպելական ամրոցի պահպանման համար միջոցներ ճարելու նպատակով, տեղական իշխանությունները ստիպված էին մշակույթային այդ հուշարձանի տարածք մուտք գործելու համար վճար վերցնել: Ներկայումս մուտքի տոմսը արժե 300 իեն: Սարի ստորոտից մինչև ամրոց ոտքով էքսկուրսիան տևում է մոտ 40 րոպե: Այցելության համար լավագույն ժամանակը աշունն է, երբ այստեղ լինում են առավոտյան ամենախիտ և գեղատեսիլ մշուշները: Տակեդան գեղեցիկ է նաև գարնանը, երբ սկսում են ծաղկել սակուրաները:

Շատերը այն կարծիքին են, որ վարդագույն այդ ծաղիկներով ողողված ամրոցը խորհրդանշում է սամուրայների ոգու անմահ ուժը:


 
Back to content | Back to main menu