Լուսանկար-պատմություն - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Լուսանկար-պատմություն

  Այս լուսանկարը բացառիկ է: ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ հավաքվել են հինգ նախագահներ և վեց առաջին տիկիններ: Սա տեղի է ունեցել 1991 թվի նոյեմբերի 4-ին, Սեմի Վելում կառուված, Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարանի բացման արարողության ժամանակ:



  Լուսանկարում ձախից աջ կանգնած են Բերթ Ջոնսոնը՝ Լինդոն Ջոնսոնի այրին, Ջիմի Քարթերը, Ջերալդ Ֆորդը, Ռիչարդ Նիքսոնը, Ռոնալդ Ռեյգանը և Ջորջ Բուշ-ավագը իրենց կանանց հետ:

  Որոշակի պատմենք նրանցից յուրաքանչյուրի մասին.
  Ջիմի Քարթեր
  Քարթերը ծնվել է 1924 թվականի հոկտեմբերի 1ին,  Ջորջիա նահանգում, ֆերմերի ընտանիքում: Կրթություն ստացել է Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտում և Աննապոլիսի ռազմածովային ակադեմիայում:  1962-ին ընտրվել է Ջորջիա նահանգի սենատի անդամ, 1970-ին այդ նահանգի նահանգապետ: 1976-ին նախընտրական պայքարում հաղթելով Ջերալդ Ֆորդին դարձավ ԱՄՆ 39-րդ նախագահ, դեմոկրատական կուսակցությունից (1977-81): Նրա միջնորդությամբ, Եգիպտոսի և Իսրաելի միջև կնքվեց Քեմփ Դևիդի խաղաղության պայմանագիրը : Նրա նախաձեռնությամբ է կնքվել նաև ՍՍՍ-2 պայմանագիրը ԽՍՀՄ-ի հետ: Նրա հիմնական ձախողումը՝ Իրանում ամերիկյան պատանդներին ազատելու փորձն էր: Ռոնալդ Ռեյգանի նախագահ ընտրվելուց հետո, նա հեռացավ քաղաքականությունից: 
  Դասավանդել է համալսարանում, գրել գրքեր: Գլխավորել է Միջազգային բանակցությունների խորհրդի կազմակերպությունը, որը զբաղվում էր հակամարտող կողմերի միջև միջնորդական գործունեությամբ:
  1946-ին ամուսնացել է  Ռոզալին Սմիթի հետ, ունեցել երեք որդի և մեկ դուստր: 
  Այս հնգյակից ողջ երկու նախագահներից մեկն է: 
  Ջերալդ Ֆորդ
  Ֆորդը ծնվել է 1913 թվականի հուլիսի 14-ին, Նեբրասկա նահանգում: Ավարտել է Միչիգանի և Յելի համալսարանները: Զբաղվել մասնավոր փաստաբանական գործունեությամբ: Մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին: 1948-ին ընտրվել է կոնգրեսի անդամ:  Եղել է Ուորենի հանձնախմբի անդամ, որը զբաղվում էր Քեննեդու սպանության հետաքննությամբ: 1973-ին փոխնախագահ Ագնյուի հրաժարականից հետո, զբաղեցրել է այդ պաշտոնը, իսկ մեկ տարի անց դարձել նախագահ: Նա այս լուսանկարի հինգ նախագահներից միակն է,  ով չի ընտրվել, սակայն դարձել է նախագահ, Ռիչարդ Նիքսոնի հրաժարական տալու արդյունքում: 1976-ի նախագահական ընտրություններում պարտվել է Ջիմի Քարթերին:
  1948-ին ամուսացել է Էլիզաբեթ Բլումերի հետ, ունեցել են երեք որդի և մեկ դուստր: 
  Մահացել է 2006 թվի դեկտեմբերի 26-ին, Քալիֆորնիայում գտնվող իր Միրիջ կովող ռանչոյում, 93 տարեկան հասակում:

  Ռիչարդ Նիքսոն
  Նիքսոնը ծնվել է 1913 թվականի հունվարի 9-ին, Քալիֆորնիայում: Սովորել է Դյուքի համասարանում, ստացել իրավաբանական կրթություն: Բանակից զորացրվելուց հետո ակտիվորեն զբաղվել է քաղաքականությամբ: 33 տարեկանում դարձել է կոնգրեսի անդամ հանրապետական կուսակցությունից: Մոլի հակակոմունիստ էր, և ԱՄՆ-ում <<կոմունիստական լրտեսության>> գործով հետաքննության մասնակիցներից: 1953-ին, Դուայտ Էյզենհաուերի կառավարությունում դառնում է փոխնախագահ: 1960-ին առաջադրել է իր նախագահական թեկնածությունը, սակայն պարտվել է Քեննեդիին: 1968-ին նա դարձավ ԱՄՆ 37-րդ նախագահ: Նրա որոք քաղաքաան զգալի փոփոխություններ տեղի ունեցան. դադարեց պատերազմը Վիետնամում, վերականգնվեցին հարաբերությունները Չինաստանի հետ, ԽՍՀՄ-ի հետ կնքվեցին պայմանագրեր հակահռթիռային պաշտպանության և ստրատեգիական սպառազինությունների սահմանփակման վերաբերյալ: Նախագահության երրորդ տարում նա հրաժարական տվեց մեծ աղմուկ հանած <<Ուոթերգեյթյան գործի>> հետ կապված: 
  Քաղաքականությունից հեռանալով գրել է մենագրություններ, խորհրդակցել իրեն հաջորդած նախագահների վարչակազմերին:
  1940-ին ամուսնացել է Պատրիսիա Ռայենի հետ, ունեցել երկու դուստր: 
  Մահացել է 1994 թվի ապրիլի 22-ին, Նյու Յորքում:

  Ռոնալդ Ռեյգան
  Ռեյգանը ծնվել է 1924 թվականի փետրվարի 6ին, Իլինոյս նահանգում, կաթոլիկ իռլանդացիների ընտանիքում: Քոլեջում սովորելու տարիներին, աշխատել է լողավազանում որպես փրկարար, մատուցող, ապա սպորտային ռադիոմեկնաբան: 30 տարի նկարահանվել է Հոլիվուդում: Գլխավորել է Ամերիկյան կինոդերասաննեի գիլիդիան: 1966-74թթ. եղել է Քալիֆորնիայի նահանգապետը: 1968 և 1976 թվականների նախագահական ընտրություններում պարտվել է: <<Ռեյգանի դարաշրջանը սկսել է  1980-ին, երբ ընտրություններոմ նա զգալի առավելությամբ հաղթեց Քարթերին, և դարձավ ԱՄՆ 40-րդ նախագահը: 1984-ին վերընտրվեց նախագահի պաշտոնում: Չնայած, որ նախագահության ութ տարիների ընթացքում,  նա տեսավ, և մահափորձ, և սկանդալներ, որոնցից ամենաաղմկոտը <<Իրանգեյթն>> էր և մի քանի վիրահատություններ, նրա դեմքից երբեք չպակասեց հոլիվուդյան ժպիտը:
 Ռեյգանը ամուսնացել է երկու անգամ: Յուրաքանչյուր ամուսնությունից ունեցել է մեկական որդի և դուստր: Երկրորդ կինը, որը դարձավ առաջին տիկին Նենսի Ռեյգանն էր, որը իր մահկանացուն կնքեց այս տարի մարտի 6-ին: 
  Ռոնալդ Ռեյգանը մահացել է 2004 թվականի հունիսի 5ին, Լոս Անջելեսում:

  Ջորջ Բուշ ավագ
Այս հնգյակից երկրորդ ողջ  և ներկայումս ամենատարեց նախագահն է: 
  Բուշավագը ծնվել է 1924 թվականի հունիսի 24-ին, Մասսաուսեթս նահանգում, բանկիրի ընտանիքում: Մասնակցել է Երկրորդ Աշխարհամարտին, որպես օդաչու:  Փրկվել է, երբ նրա կործանիչը խփվել է և ընկել Խաղաղ օվկիանոսը: Պատերազմի ավարտից հետո, երկու տարում նա ավարտել է Յելի համալսարանը և զբաղվել նավթի բիզնեսով: Նրա քաղաքական գործունեության սկիզբ կարելի է համարել 1966 թվականը, երբ նա ընտրվեց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ: Այնուհետև եղել է Պեկինում ամերիկյան առաքելության ղեկավար, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն, Ռեյգանի օրոք՝ փոխնախագահ: Բուշը նախագահ ընտրվեց 1988-ին: Նրա նախագահությունը իր հայրենակիցների մոտ հակասական վերաբերմունք է առաջ բերել: Մի կողմից Իրաքի հետ պատերազմում ԱՄՆ-ի տարած արագ հաղթանակը, նրան ազգային հերոս դարձրեց, մյուս կողմից՝ այդ տարիների ամերիկյան տնտեսության անկումը, ընդհանրապես, ներքին քաղաքականության մեջ որոշ ձախողումները, նրա հանդեպ անվստահություն առաջ բերեցին, որի ամենավառ արդյունքը 1992-ի նախագահական ընտրություններում Քլինթոնին պարտվելն էր:
1945-ին ամուսնացել է Բարբարա Փիրսի հետ: Ունեն չորս զավակ և մեկ դուստր:
 
Back to content | Back to main menu