Չիչեն Իցա - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Չիչեն Իցա, Մեքսիկա

Մեքսիկայում է գտնվում աշխարհի ամենահանելուկային և խորհրդավոր վայրերից մեկը: Այստեղ 6-րդ դարում կառուցվել է իցա ժողովրդի լքված քաղաքը, առավել հայտնի Չիչեն Իցա անվանումով, որը տեղաբնակների լեզվով նշանակում էր “Իցա ցեղի ջրհոր”:



Գիտնականների տվյալներով իր առավելագույն ծաղկունքին հնագույն քաղաքը հասել է մայա ցեղի կառավարման ժամանակ: 

Այդ ժամանակ էլ առաջացել է աշխարհահռչակ Կուկուլկանա աստիճանաձև բուրգը, որը փաստացի դարձավ մայա ցեղի հավատքի խորհրդանիշը, նվիրված Արևի պաշտամունքին



Իր հիմքում կառույցը քառակուսի է և իրենից ներկայացնում է չորս եզրերով աստիճանավոր բուրգ: Աստիճանների քանակը, ներառյալ հիմքի պլատֆորման, կազմում է 365 հատ, որը թույլ է տալիս խոսել այն մասին, որ բուրգը ծառայել է ոչ միայն տաճար և հուղարկավորության վայր, այլ նաև ինքնատիպ օրացույց, որով հնդկացիները կողմնորոշվում էին ժամանակի հարցում:



Եվս մեկ կառույց, որը կապված է մայաների աստղագիտական դիտարկումների հետ, գտնվում է Կուկուլկանա բուրգից ոչ հեռու: Հնագույն այս աստղադիտարանը կոչվում է Էլ Կարակոլ, որը թարգմանաբար նշանակում է “Խխունջի պատյան”: Այն նախագծված է այնպես, որ գլխավոր աշտարակի լուսամուտները ուղված են դեպի աշխարհի կողմերը, իսկ գմբեթի միջով կարելի է դիտել աստղերին:



Բոլոր այդ կառույցները հստակ պատկերացում են տալիս բնակավայրի տարածքում իշխող կարգի և կենսակերպի կառուցվածքի վերաբերյալ: Ցավոք մինչ այժմ անհայտ է մնում խորհրդավոր այս քաղաքի լքման պատճառները: 
 
Back to content | Back to main menu