Պոտալա պալատ - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Պոտալա պալատ, 
Դալայ լամայի նստավայրը Լխասայում

Պոտալա պալատը ամենաբարձր ու հին դղյակն է աշխարհում: Այն գտնվում է Լխասա քաղաքի վրա խոյացող Կարմիր բլրի վրա, 3 767 մետր բարձրության վրա: 

Կառուցվել է այն 7-րդ դարում: Բուդդայական հսկա այս տաճարային համալիրը հանդիսանում էր Դալայ լամայի նստավայրը, իսկ այժմ այս սրբազան վայրը իրեն է գրավում հազարավոր ուխտագնացների ու զբոսաշրջիկների:
Այստեղ ամեն ինչ խոսում է թիբեթյան պատմության և մշակույթի մասին: Քարից և փայտից կառուցված իննը հարկանի պալատական շենքը ունի 130 հազար քառակուսի մետր տարածք և 119 մետր:



Թիբեթի տարբեր ժամանակների կառավարիչները հանգչում են պալատի արևմտյան մասում: Դամբարանները հարդարված են ոսկով և ադամանդներով, մարգարտներով և փիրուզով, կորալներով և ագաթներով, որոնք արվեստի իսկական ստեղծագործություններ են:




 
Back to content | Back to main menu