Կանյոն Կոլկա - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Կանյոն Կոլկա – ամենախոր կանյոնը աշխարհում

Երկար ժամանակ Կոլկա գետի հովտի մասին քիչ բան էր հայտնի: Պերուի այս քիչ հետազոտված շրջանի մասին առասպելներ էին պատմվում: 

Այդ իսկ պատճառով էլ նրան ինչպես ասես անվանում էին` Ինկերի, Կրակի, Հրաշքների հովիտ և անգամ Արծիվների տերրիտորիա: Սակայն հռչակ և փառք այս տարածքին բերեց Կոլկա կանյոնը, որը համարվում է աշխարհում ամենախորն է և որի երկարությունը կազմում է մոտ 100 կիլիմետր: Նրան զիջում է անգամ Մեծ Կանյոնը, սակայն վերջինս կարող է պարծենալ ուղղահայաց պատերով: Հմայիչ վայրերը և հնագույն առասպելները մագնիսի պես այստեղ են ձգում զբոսաշրջիկներին, ովքեր վաղուց են դարձել այստեղի եկամտի գլխավոր աղբյուրը: Իմիջիայլոց, տեղաբնակները շարունակում են այն անվանել ցորենի ամբար, քանի որ դեռ հին ժամանակներից այստեղ, անկախ լեռնային դիրքից և գործող հրաբուխների առկայությունից, և զբաղվում են հացահատիկային բույսերի մշակմամբ:

Որպես ամենախոր կանյոն, Կոլկան 1984 թվականից գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում:








 
Back to content | Back to main menu