Յուեյացյուան - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Յուե յաց յուան լիճը Չինաստանում

Չինական Դունխուան փոքրիկ քաղաքից ոչ հեռու, անկենդան անապատի կենտրոնում, գտնվում է աշխարհում յուրօրինակ լճերից մեկը, ստեղծված միայն և միայն բնության կողմից:



 Դա Յուեյացյուան լճակն է: Պայտի ձև ունեցող այս դրախտային անկյունի շուրջ, բացի անվերջ ավազից և քամուց չկա ոչինչ, ոչ ծառ, ոչ թուփ: Զարմանալի է սակայն այս կանաչի փոքրիկ այս հատվածը չեն կլանել, երկար տարիներ այստեղ իշխող դյուները:
Յուեյացյուան լճակի ջրերը վաղուց են տիրապետում բուժիչ հատկությունների և այդ պատճառով, օազիսի հայտնաբերումից հետո, այս տարածքում կազմակերպվեց հանգստի ոչ մեծ գոտի:
Յուեյացյուան լճի կողքին զբոսաշրջիկների համար կառուցվել է չինական ոճի հատուկ ճարտարապետական համալիր: Աճում են տասնյակ ծառեր և թփեր, որոնց վառ կանաչ երանգը անսովոր է և գրավիչ անապատի ֆոնի վրա:











 
Back to content | Back to main menu