Քարացած անտառ - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Արիզոնայի քարացած անտառը

"Քարացած անտառը", դա մի վայր է, որտեղ պատմությունը կարծես կանգ է առել և ամեն ոք, ով հայտնվում է այստեղ, ճանապարհորդություն է կատարում դեպի հեռավոր անցյալ: 


Պետերֆայդ Ֆորեսթ ("Petrified Forest") ազգային պարկը զբաղեցնում է հսկայական մի տարածք Կոլորադո սարահարթում, Մեծ Կանյոնից ոչ հեռու, Արիզոնա նահանգում: Լինելով աշխարհում քարացած ծառերի ամենամեծ քանակությամբ ամենահայտնի վայրը, այստեղ են ձգտում գալ այն գեղեցկության սիրահարները, որը քարացել է: Եթե հույս ունեք այստեղ տեսնել ամբողջական քարացած ծառեր, ապա ձեզ հուսախաբություն է սպասվում: Առավելագույնը ինչ մնացել է հսկայական ծառերից, դա բներն են, գերաններ և կոճղեր: Սակայն բնափայտի փոխարեն, նրանք կազմված են բյուրեղային կվարցից, իսկ որոշները` թանկարժեք քարերից: 



Ինչպես է առաջացել այդ մեթամարֆոզան? 
Հարյուր միլիոնավոր տարիներ առաջ, ներկայիս քարե անտառների տեղում եղել են հասարակածային անտառներ: Այդ վայրը եղել է ոչ հեռու հասարակածից, այն մայրցամաքի, որը գիտականորեն կոչվում է Պանգեյա: Գիտնականները առ այսօր, միասնական եզրահանգման չեն եկել այն մասին, թե ինչպես են կենդանի ծառերը դարձել քարե: Հավանաբար, ինչ որ բնական աղետի ազդեցությամբ ծառերը տապալվել են: Տեղանքը, որտեղ նրանք աճում էին վերածվել են ճահիճների և հսկայական գերանները ծածկվել են տիղմով, հրաբխային ապարներով ու ցեխով և հետզհետե նրանց օրգանական կառուցվածքը փոխարինվել է միներալներով հագեցված ջրերով, վերածելով նախկին բնափայտը կրեմիումահողի, որը ընթացքում բյուրեղացել է և դարձել կվարց:















 
Back to content | Back to main menu