Բլեդ - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Բլեդ լիճ-Սլովենիայի մարգարիտը

Հիանալի գեղեցկությամբ այս լիճը, ամենահայտնի հանգստավայրն է Սլովենիայում: Կարևոր հանգամանք է այն, որ այստեղ են գալիս շուրջ տարին: Լիճը գտնվում է “Տրիգլավ” ազգային արգելանոցում, ծովի մակերևույթից 550 մետր բարձրության վրա: 

Բոլոր կողմերից այն շրջապատված է անտառածածկ սարերով: Եվ դրա շնորհիվ այստեղ ձևավորվել է յուրահատուկ միկրոկլիմա: Ամռանը այստեղ տաք է և արևոտ, իսկ լճի ջուրը մոտ 23 աստիճան տաք է: Ձմռանը և աշնանը անձրևներ հազվադեպ են տեղում, իսկ լիճը հազվադեպ է սառցակալում: Լճի երկարությունը ավելի քան 2 կմ է, լայնությունը ավելի քան 1.5 կմ:

Այս վայրերի գեղեցկությունը շատ վաղուց է գնահատվել: Հարավսլավական թագակիր ընտանիքները այստեղ կառուցել են իրենց շքեղ նստավայրերը: Ավելի ուշ այստեղ հանգստացել են հարավսլավական հայտնի քաղաքական գործիչները, այդ թվում` Իոսիֆ Բրոս Տիտոն:

Բլեդ լճի գլխավոր տեսարժանությունը, կախված ժայռի վրա կառուցված, 13-րդ դարի ամրոցն է և լճի կենտրոնում գոյություն ունեցող փոքրիկ կղզու վրա կառուցված եկեղեցին: Եկեղեցու զանգի տակ զբոսաշրջիկները երազանք են պահում, որը համաձայն առասպելի անպայման իրականանում է, իսկ ամրոցում էքսկուրսիաներ են անց կացվում: Կուրորտային այս վայրում, կան բոլոր հարմարությունները ակտիվ հանգստի համար` ձիերով շրջագայություններ, պարաշյուտներով թռիչքներ, հեծանվային սպորտ: Լռության և հանգստության սիրահարները կարող են ոտքով շրջեն շրջակայքում և հմայվեն լճի ու Յուլյան Ալպերի գեղեցկությամբ: Ժամանցի բազմաթիվ տեսակները` ձկնորսություն, նավականեր, բասկոտբոլ, երաժշտական բազմաթիվ տոնակատարություններ, որոնք կազմակերպվում են այստեղ, թույլ չեն տա ոչ ոքի ձանձրանալ:

Ձմռանը Բլեդ կուրորտը լեռնադահուկային սպորտի հայտնի վայր է: Դահուկասահքի սեզոնը սկսվում է դեկտեմբերի կեսից և տևում մինչև ապրիլի սկիզբ: Դահուկային ուղիներից մեկը գտնվում է անմիջապես կուրորտի կենտրոնում: Լանջի երկարությունը մոտ 1կմ է, բարձրունքների անկումը 510-630մ: Կան մի քանի վերամբարձներ: “Սքայ Փաս” դահուկային ավտոբուսը, որը երթևեկում է Բլեդ և Բոխին կուրորտների միջև, ցանկացողներին կարող է հասցնել մյուս լեռնադահուկային կենտրոններին, որոնք են Վոգելը, Զատրնիկը և Կոբլան:

Հանգստացողների տրամադրության տակ են տարբեր գնային կատեգորիաների հյուրանոցներ: Շքեղ հյուրանոցները, որոնք ունեն հարմարավետ համարներ, տաքացվող լողավազաններ և բուժիչ կենտրոններ, կողք-կողքի են համեստ հյուրանոցների հետ, որոնցում նույնպես ապահովված է հարմարավետությունը: Կան նաև հուշանվերների բազմաթիվ խանութներ, սրճարաններ և ռեստորաններ, ինչպես նաև Սպորտի պալատը` ժամանակակից մարզասրահով և սահադաշտով:

Բնության հարմոնիկ այս անկյունը, որում անբացատրելի կերպով միահյուսվում են ցիվիլիզացիայից ազատ վայրի բնության գեղեցկությունը և զարգացած տուրիստական ենթակառուցվածքը, ներկայացնում է Բլեդ կուրորտը` “Սլովենիայի մարգարիտը”:
 
Back to content | Back to main menu