Մեռյալ ծով - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Մեռյալ ծով
30.01.2016

Մեռյալ ծովը աշխարհի ամենաաղի և նրանց մեջ ամենախոր լիճն է, տեղավորված Իսրաելի, Հորդանանի և Պաղեստինի ինքնավարության սահմանների հատման վայրում:

 
Մեռյալ անունը ստացել է ջրի աղիության պատճառով: Այն օվկիանոսի ջրից աղի է մոտ 8 և կես անգամ: Մեկ լիտր ջուրը պարունակում է 330 գրամ աղ:

Լճի մաերևույթը գտնվում է ծովի մակերևույթից 425 մետր ցածր, դառնալով մեր մոլորակի ամենացածր կետը:

Աղի բարձր պարունակությունը փաստացի բացառում է լճում կենդանի օրգանիզմների գոյությունը, սակայն այստեղ կան մանր բակտերիաների մի քանի տեսակներ և տունոլիէլլա կոչվող ջրիմուռը:

Մեռյալ ծովի ջուրը թափանցիկ է և մոտ 30 աստիճան տաք: Ջրում սուզվելը մեծ հաճույք է պատճառում, քանի որ բարձր աղիությունը թույլ չի տալիս ընկղմվել և անկշիռության տպավորություն է ստեղծում:

Թեկուզ և աղի ջուրը մակերևույթին է պահում, բայց սուզվելն ու լողալը բավականին դժվար է: Իսկ հնարավորին ընկղմվելու դեպքում, այնպիսի տպավորություն է թե գտնվում ես յուղի մեջ: Ավելի հարմար է “նստել” ջրում, ինչպես գամակում:

 
Back to content | Back to main menu