Հենքինգ լեյք - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Հենքինգ լեյք
30.01.2016
 
Գլենվուդի Կանյոնը գտնվում է ԱՄՆ Կոլորադո նահանգում: Բնության ստեղծագործության այս անկյունում է գտնվում Հենքինգ Լեյք լիճը, իր փիրուզագույն ջրերով և գեղատեսիլ ջրվեժներով: Դեպի լիճ կարելի է գնալ ոտքի կամ հեծանվային ճանապարհով:

Լիճը գտնվում է տեկտոնական ճաքի վրա: Այն ձևավորվել է Dead Horse Creek գետի հոսքով, ստորերկրյա կրաքարային ապարների լվացման արդյունքում: Լճի տարածքը ժամանակի ընթացքում ուղղակի փոս է ընկել, որտեղ և սկսել է ջուր հավաքվել:

Լիճը Կոլորադո նահանգի հայտնի հանգստավայրերից մեկն է: Այստեղ կազմակերպվում են մոտ 4 կմ երկարությամբ արշավներ, որը տևում է  երկու ժամ: Տարեկան լիճ են գալիս ավելի քան 130 000 այցելու:

Պատմության համաձայն, լիճը հայտնաբերել է ոսկի որոնող մի մարդ, որը կանյոնում շրջելիս սատկած ձի է հայտնաբերել և սկսել հետաքրքրվել թե ինչ են փնտրել այստեղ խորհրդավոր այցելուները: Ոսումնասիրելով տարածքը, նա հանկարծակի հայտնվել է այն ժայռի վրա, որից ներքև լիճն էր:

1910թ. լիճը և շրջակա տարածքները գնել է Glenwood Springs-ը և այն սկսել է ծառայել որպես տուրիստական հանգրվան, հանգստատեղի: 1972թ. տարածքները հանձնվել են Անտառային ծառայությանը` պահպանման համար: Լճում լողանալը արգելվում է, նպատակ ունենալով պահպանել լճի էկոհամակարգը, քանզի տասնյակ հազարավոր այցելուների նման միջամտությունը կարող է անդառնալի հետևանքներ թողնել:


 
Back to content | Back to main menu