Սեքվոյա - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Սեքվոյա-աշխարհի ամենամեծ ծառատեսակը
12.01.2016

Քալիֆորնիայի խաղաղօվկիանոսյան ափերին է գտնվում աշխարհի ամենաբարձր ծառի` սեքվոյաի կամ մամոնտածառի հայրենիքը:
Սեքվոյան (Սեքվոյա մշտադալար (Sequoia sempervirens),և սեքվոյադենդրոնը (Sequoiadendron giganteum), կամ ավելի պարզ ասած հսկա սեքվոյան, միասին հանդիսանում են մեր մոլորակի ամենաբարձր ծառերը: Նրանց բարձրությունը ավելի քան 100 մետր է, իսկ բնի միջին տրամագիծը 8.5-9 մետր: Մշտադալար, փշատերև և եզակի տեսակի ծառ է:


Առաջին անգամ եվրոպացիների կողմից սեքվոյաի անտառները,  Խաղաղ օվկիանոսի ափերին հայտնաբերվել են 1769 թվականին:

                                                    

“Սեքվոյա” անվանումը, տվել է ավստրիացի բուսաբան և արևելագետ Շտեֆան Լադիսլաուս Էնդլիխերը (1804-1849թթ.) 1847 թվականին, ի պատիվ չերոկի ցեղի առաջնորդ Սեքվոյաի (մոտ 1760-1843թթ.), որը 1826 թվականին ստեղծել էր չերոկիների վանկային այբուբենը:

Իրենց հայրենիքում այդ հսկաներին հիմնականում անվանում են “կարմիր ծառ” (redwood), և միայն նրանց ազգակից մյուս տեսակին “հսկա սեքվոյա”: Առաջին տեսակը առանձնանում է իր բարձրությամբ, իսկ “հսկայական սեքվոյաները” համեմատած ավելի կարճ են, բայց ավելի հաստ բուն ունեն:



Մինչև  անտառահատների այստեղ հայտնվելը, նրանք զբաղեցնում էին 8000 քառ կիլոմետր տարածք: 19-րդ դարասկզբին սեքվոյաները ամենամեծ ծառերն էին ամերիկյան աշխարհամասում և այդ ծառերի ավելի քան 90 տոկոսը հատվեցին անտառամշակման գործունեության արդյունքում, 100 տարուց փոքր ինչ ավել ժամանակահատվածում: Ամենածանր ժամանակները սեքվոյաի համար սկսվեցին 1850 թվականին, երբ Քալիֆորնիայում ծագած “ոսկու տենդի” ժամանակ շինանյութի մեծ պահանջարկ առաջացավ:Սեքվոյաի փայտանյութը արժեքավոր է նրանով, որ այն բավականին թեթև է և չի փտում, ջրադիմացկուն է: 20-րդ դարի սկզբին այդ անտառների հիմնական մասը արդեն հատվել էր: 



Ներկայումս, այն հանդիպում է միայն Քալիֆորնիայում և Հարավային Օրեգոնում: Դրանց պահպանման համար ստեղծվել են ազգային պարկեր, որոնցից ամենահայտնիները "Ռեդվուդ" և "Սեքվոյա" ազգային պարկերն են:


 “Հիպերիոն”

Ներկայիս ամենաբարձր սեքվոյան, հայտնաբերվել է 2006 թվականի ամռանը, Քրիս Աթքինսի (Chris Atkins) և Մայքլ Թելորի (Michael Taylor) կողմից, Սան Ֆրանցիսկոյից հյուսիս գտնվող "Ռեդվուդ" ազգային պարկում, որը կազմավորվել է 1968 թվականի հոկտեմբերի 2-ին, նախագահ Լինդոն Ջոնսոնի հրամանագրով` 1920-ականներին ստեղծված երեք ազգային պարկերի միավորմամբ: Նրան տվել են “Հիպերիոն” անունը: Ծառի բարձրությունը կազմում է 115.6 մետր: Գետնից 1.4 մետր բարձրության վրա, ծառի տրամագիծը կազմում է 4.84 մետր: Սկզբնական շրջանում որոշված էր չհրապարակել հսկայի գտնվելու վայրը, նպատակ ունենալով խուսափել զբոսաշրջիկների հոսքից, որը կարող էր վնասել այն էկոհամակարգը, որում դարեր շարունակ աճել էր այդ հսկան:
Ծառի փայտանյութի ընդհանուր ծավալը կազմում է 502 խորանարդ մետր, իսկ ենթադրյալ տարիքը 700-800 տարի:



Ինչ վերաբերվում է հսկա սեքվոյաներին (սեքվոյադենդրոն (Sequoiadendron giganteum), ապա տեղափոխվենք "Սեքվոյա" ազգային պարկ (Sequoia National Park):  Պարկը հիմնվել է 1890 թվականին, նպատակ ունենալով պահպանելու հսկա սեքվոյաների այդտեղի անտառազանգվածը: Պարկը  գտնվում է Սիերրա Նևադա լեռնաշղթայի հարավային մասում, Քալիֆորնիայի նահանգում: Տարածքը կազմում է 1635 քառ կմ: Ունի լեռնային ռելիեֆ: Սկսվում է ծովի մակերևույթից 400 մետր բարձրությունից և ավարտվում ԱՄՆ 48 նահանգների բարձրագույն գագաթ հանդիսացող Ուիթնի լեռան 4421 մետր բարձրության վրա: Սեքվոյաներից բացի պարկը հայտնի է նաև մոտ 250 քարանձավներով, որոնցից ամենաերկարը 32 կիլոմետր է: Զբոսաշրջիկների համար բաց է միայն դրանցից մեկը` "Բյուրեղյա" քարանձավը, որը երկրորդն է իր երկարությամբ:


Պարկի ամենահայտնի ծառը “Գեներալ Շերմանն” է (General Sherman tree), որը գտնվում է "Հսկաների անտառում" (Giant Forest). Այն ամենածավալուն ծառն է աշխարհում: Նրա բարձրությունը 81 մետր է, տրամագիծը հիմքում կազմում է 32 մետր: Հսկաների անտառում է գտնվում փայտանյութի ծավալով աշխարհի ամենամեծ 10 ծառերից 5-ը: 
Անտառը "Գեներալների ճանապարհով" միացած է "Քինգզ Քենյոն" ազգային պարկում գտնվող "Գրանտի պուրակի" (Grant Grove) հետ, որտեղ գտնվում է "Գեներալ Գրանտ" ծառը (General Grant tree). "Tunnel Log"-ը ոչ մեծ ավտոմոբիլային թունել է փորված ճանապարհի վրա շուռ եկած սեքվոյաի մեջտեղում:














Սեքվոյա մշտադալար (Sequoia sempervirens)



Գտնված հանածո նմուշները պատկերացում են տալիս, որ հսկայական սեքվոյաները դեռ գոյություն են ունեցել յուրյան դարաշրջանում և բավականին տարածված են եղել հյուսիսային կիսագնդում: Այդ հսկայական անտառներից ներկայումս պահպանվել են միայն Հյուսիսային Ամերիկայի արևմտյան տերիտորիաներում: 150 միլիոն տարի առաջ այդ ծառերը աճելիս են եղել ամբողջ այդ աշխարհամասում:
Սեքվոյաի սաղարթը երիտասարդ ժամանակ խիտ և հաստ է, հետագայում այն դառնում է նոսր: Արմատները խորը չեն, սակայն փռված են: Բունը հաստ է, համեմատաբար փափուկ, բայց չի փտում: Փայտը կարմրաշականակագույն է:

Երիտասարդ տնկիների ճյուղերը աճում են թեթևակի կողքի, ապա վերև: Ճյուղերը բարակ են, մուգ կանաչ: Տերևները երկշարք, տափակ են, իրար սեղմված: Երիտասարդ ծառերի մոտ նրանց երկարությունը կազմում է 15-25 մմ, իսկ մեծ ծառերինը` 5-10 մմ:
.






Երիտասարդ սեքվոյա                                                      Ծաղկած կոն

Փոշոտումը տեղի է ունենում ձմռանը, իսկ սերմերը հասունանում են 8-9 ամսվա ընթացքում: Փոշեհատիկները լինում են կլոր և ձվաձև, ունեն 2-5 մմ տրամագիծ: Իգական կոները` 12-35 մմ երկարություն ունեն և գտնվում են ճյուղերի ծայրերին:

    
Իգական կոներ                                                                               Արական կոներ  

Սեքվոյաի երիտասարդ ծառերը բոլոր կողմերով արագ ճյուղակալում են, սակայն մեծանալով այդ ճյուղերի կոտրատվում են, իսկ վերևում առաջացնում փակ սաղարթ: Վերջինս էլ թույլ չի տալիս որպիսի լույսը հասնի գետնին: Այդ իսկ պատճառով հիմնականում սեքվոյաների տակ աճում են խոնավասեր բույսեր:
  
Երիտասարդ հավելաճ                                                                      Չհասունացած կոներ

Հասուն ծառը տալիս է բազմաթիվ սերմեր, սակայն դրանցից քչերն են աճում, իսկ որոնք աճում են պետք է պայքարեն թույլ լուսավորության դեմ: Բնական պայմաններում այդպիսի աճը կարծես կարող է բավարար լինել, քանի որ սեքվոյաները ապրում են մինչև 3000 տարի, սակայն հաշվի առնելով անտառների ակտիվ շահագործումը, երիտասարդ ծառերը բավականին շոտ չեն գոյանում, որպիսի լրացնեն հատված ծառերին: Այդպիսի անտառներում գետնից 60 մետր բարձրության վրա կյանքը համեմատաբար աղքատ է;



       
    Տերևի վերին կողմը                                                                              Տերևի ներքևի կողմը

Սեքվոյան հատկություն ունի կլանել մեծ քանակությամբ օդի խոնավություն: Ամենաբարձր և մեծ ծառերը աճում են կիրճերում և խոր ձորերում, որտեղ շուրջ տարի հասանելի են խոնավ օդի հոսանքները: Այն ծառերը, որոնք աճում են մշուշի շերտից բարձր (700մետրից բարձր), ավելի կարճ են և փոքրածավալ: Երիտասարդ սեքվոյաի տարեկան աճը կազմում է ավելի քան 1 մետր:
Միավորի հաշվով սեքվոյաի անտառները մեր մոլորակի վրա ունեն բիոզանգվածի ամենաբարձր ճնշումը:


Սեքվոյան ունի վերարտադրության զարմանալի համակարգ: Անգամ հրդեհի ժամանակ ամբողջովին այրվելուց հետո, այն կարող է արագորեն վերականգնվել շնորհիվ միախառնված արմատների համակարգի: Որոշ դեպքերում մեկ ծառը կարող է ունենալ ավելի քան 100 “բուն”: Էությամբ այն նման է մեկ ծառից առաջացած անտառի: “Զավեշտալի փաստերից” մեկն էլ այն է, որ երիտասարդ ծառը հրդեհից հետո ածխաջրեր, ջուր և սննդարար նյութեր է ստանում չվնասված ծառերից, ներհյուսված արմատների միջոցով:



Սեքվոյան տարիքի, չափի և քաշի յուրահատուկ համադրում է, որը դարձնում է նրան ամենամեծ և ամենաերկարակյաց օրգանիզմը Երկիր մոլորակի վրա: Կյանքի տևողությամբ այն զիջում է միայն Pinus longaeva սոճու տեսակին, որը հանդիպում է Սյերրա Նևադայի չորային լեռներում: Ծառերի մեծամասնությունը ապրում է մինչև 2000 տարի: Հայտնի ամենահին կտրած ծառը ունեցել է 2267 տարեկան օղակ:

Տարեց ծառերը հիմնականում մահանում են որոշ սնկերի, քամու,կրակի կամ ջրհեղեղների անբարենպաստ ազդեցությունից: Առավել հաճախ սեքվոյան մահանում է բնի կամ արմատների փտելուց, որը դարձնում է նրան խոցելի: Մեծ է նաև քամու ազդեցությունը, քանի որ ծառը բավականին մեծ սաղարթազանգված ունի և ուժեղ քամահարման արդյունքում տապալվում է: Հիմնականում այդպիսի դեպքեր լինում են ճահճահողերում աճած ծառերի հետ:
19-րդ և 20-րդ դարերում սեքվոյաի ոչ մեծ պուրակներ են տնկվել Եվրոպայում և Ասիայում` հիմնականում բուսաբանական այգիներում և դենդրարիումներում:
Հանդիպում է նաև Անդրկովկասում և Ղրիմի հարավային ափերին:

Առկա են սեքվոյաի մոտ 750 կմ երկարությամբ և 10-75 կմ լայնությամբ  ընդարձակ անտառահատվածներ ԱՄՆ խաղաղօվկիանոսյան ափերին` հարավ-արևմտյան Օրեգոնից մինչև Քալիֆորնիայում գտնվող Սանտա Լյուսիա լեղնաշղթան (600—900մետր բարձրության վրա) ընկած տերրիտորիաներում: Երբեմն աճում են նաև մինչև 920 մետր բարձրության վրա: Սեքվոյան սիրում է խոնավություն, որը բերում է ծովի օդը, այդ իսկ պատճառով այն տարածված է առափնյա շրջաններում` խիտ մշուշների հատվածում:

Արդյունաբերական նշանակության մեծ տնկարաններ կան հյուսիսային Քալիֆորնիայում: 
Այսօր սեքվոյան հանդիսանում է խորհրդանիշը, և շատ մարդկանց մոտ ընդունվում է որպես ոչ հյութական արժեքի մարմնավորում և վայրի բնության մեծության և հզորության էսթետիկ խորհրդանիշ: 
Սեքվոյան համարվում է Քալիֆորնիայի պետական պաշտոնական ծառը:
 
Back to content | Back to main menu