Ժամանակակից միապետների թագեր - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Ժամանակակից միապետների թագեր
04.01.2016

Ներկայումս միապետները հազվագեպ են թագ դնում, այն արդեն ընդունված չէ կրել ամեն օր: Միապետական իշխանության այդ խորհրդանիշերը այժմ պահպանվում են թանգարաններում և գանձարաններում որպես պետության ժառանգություն:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն


Բրիտանական կայսրության թագը պատրաստվել է 1838 թվականին Վիկտորիա թագուհու համար: Հետագայում այն երկու անգամ` 1937 թվականին Գեորգ VI-ի և 1953 թվականին Եղիսաբեթ II-ի թագադրությունների համար ձևափոխվել է: Թագը դարձավ ավելի թեթև ու հարմարավետ, բայց չազդեց թանկարժեք քարերի քանակի վրա: Թագի վրա առկա է ավելի քան 3000 ադամանդ, 277 մարգարիտ, ինչպես նաև շափյուղաներ, զմրուխտներ և սուտակներ, որոնցից մի քանիսը ունեն պատմական նշանակություն: Օրինակ առջևի խաչի վրա "Սև Արքայազնի ռուբինն" է, իսկ ներքևի ճակատամասում "Քուլինան II" ադամանդը: Այս թագով Եղիսաբեթ II-ը ամեն տարի բացում է խորհրդարանի նստաշրջանները:

Իսպանիայի Թագավորություն


Ոսկեջրած արծաթյա թագը պատրաստվել է 1775 թվականին, Կարլոս III–ի համար: Գնահատող ոսկերիչների իսպանական ասոցիացիայում ենթադրում են, որ փաստորեն, որպես թանկարժեք մետաղ, այն գնահատվում է ոչ ավել քան 6000 եվրո: Սակայն, եթե հաշվի առնենք նրա պատմական նշանակությունը, ապա նրա գինը կգերազանցի 100 000 եվրոն: Վերջին անգամ այն ցուցադրվել է 2014 թվականի հունիսի 19-ին, Ֆիլիպ VI թագավորի երդումնակալության ժամանակ: Արարողության ժամանակ այն դրված է եղել արքայական գավազանի հետ, բարձիկի վրա:

Շվեդիայի Թագավորություն


Թագը պատրաստվել է 1561 թվականին, ֆլամանդացի ոսկերիչ Կորնելիուս վեր Վեյդենը, Էրիկ XIV թագավորի համար: Մի քանի դարերի ընթացքում այն կրել է բազմաթիվ փոփոխություններ, սակայն 1970 թվականին, այն վերականգնել են նախնական տեսքով: 1907 թվականից շվեդական միապետները թագ չեն կրում, բայց այն օգտագործում են արարողակարգերի ժամանակ, մասնավորապես թագավորական հարսանիքներին, կնունքներին և հուղարկավորություններին:

Նիդերլանդների Թագավորություն


Մարգարիտներով և գույնզգույն քարերով զարդարված թագը պատրաստվել է 1840 թվականին Վիլլհեմ II թագավորի համար: Քարերը, որոնցով զարդարված է թագը իսկական չեն, այլ արհեստական, իսկ թագի կառուցվածքը ոսկեջրված արծաթ է: Թագը այդպես էլ ոչ ոք չի կրել, սակայն մի քանի անգամ ցուցադրվել է թագավորական երդումնակալության և հուղարկավորությունների ժամանակ:

Նորվեգիայի Թագավորություն


Թագը պատրաստվել է 1818 թվականին, նորվեգական Կարլ III Յուխան թագավորի համար (նույն ինքը` շվեդական թագավոր Կարլ XIV Յուխան), որը գահ բարձրացավ Նորվեգիայի և Շվեդիայի ունիայի (միության) ժամանակ: 1908 թվականին ունիայի փլուզումից հետո թագը օգտագործվել է միայն որպես գահակալության արարողակարգի պարագա:

Դանիայի Թագավորություն


Խոշոր շափյուղայով այս թագը պատրաստվել է 1671 թվականին, Քրիստիան V համար:
Դրանով մինչև 1840 թվականը թագադրվել են դանիական միապետները, որից հետո այն մնացել է որպես պետական իշխանության խորհրդանիշ և օգտագործվում է սգո արարողությունների ժամանակ:

Լիխտենշտեյնի Իշխանություն


Լիխտենշտեյնի իշխանական գլխարկ-թագը հաստատվել է 1626 թվականին: Սակայն, այն 1781 թվականին կորցվել է և արխիվում մնացել է միայն նրա պատկերը պերգամենտի վրա: Թագի կրկնօրինակը 1976 թվականին, իշխան Ֆրանց Իոսիֆի II-ի 70 ամյակի կապակցությամբ, նրան նվիրվեց ժողովուրդը: Ներկայումս այն ցուցադրվում է Լիխտենշտեյնի Ազգային թանգարանում:

Տոնգա Թագավորություն


Աշխարհում ամենածանր թագերից մեկն է, որը ստեղծել է ավստրալիացի ոսկերիչը 1873 թվականին Տոպոու I թագավորի համար: Սակայն առաջին անգամ թագը դրել է նրա հաջորդը` Տոպոու II: 2012 թվականին, դրանով թագադրվեց ներկայիս թագավոր Տոպոու VI, որը իշխանության եկավ հոր` Տոպոու V մահից հետո (լուսանկարում Տոպոու V):

Մալայզիա


Առասպելի համաձայն, դեռ 16-րդ դարում մալայական սուլթանները հրաժարվել են թագից, երբ նրանցից մեկի նավը խրվել է ծանծաղուտում և ստիպված են եղել ազատվել ավելորդ իրերից: Նավը կարողացել է շարժվել տեղից միայն այն ժամանակ, երբ ջրի հատակն է անցել թագավորական գլխավոր ռեգալիան: Թագին փոխարինելու է եկել տենգկոլոկը: Աբդուլ Խալիմ Մուաձամ Շահի տենգկոլոկը` ոսկե թելերով գործված սև մետաքսից գլխաշոր է, որի վրա ամրացված է 14-թևանի աստղ և կիսալուսին, ողողված ադամանդներով:

Կամբոջայի Թագավորություն


Թանկարժեք քարերով ավանդական թագավորական թագ-գլխարկը կորցվել է 1970 թվականին, երբ Կամբոջայում, վարչապետ Լոն Մոլի գլխավորությամբ տեղի ունեցավ պետական հեղաշրջում: Կամբոջական նոր թագի համար օրինակ ծառայեց թայլանդական թագը: 2004 թվականի հոկտեմբերի 29-ին, այն ներկայացվեց Պնոմպենում տեղի ունեցած Կամբոջայի ներկայիս թագավոր Նարոդոմ Սիամոնի թագադրման ժամանակ:

Բրունեյ-Դարուսսալամ պետություն


Սուլթան Հասսանալ Բոլկիահի ոսկե “մահկոտան” պատրաստվել է 1968 թվականին, նրա թագադրության առթիվ, դեռ XVII դարում կորցված օրիգինալ թագի էսքիզներով: Համարվում է, որ այն ժամանակվա սուլթան Աբդուլ Մուբին, պարտվելով ճակատամարտում թագավորական բոլոր ռեգալիաները լցրել է թնդանոթի մեջ և դրանք կրակել դեպի Բրունեյի ծովածոց:

Բութանի Թագավորություն


Ջիգմե Կհեսարա Նամգյալա Վանգչուկ թագավորի գլխին հարդարանքի վրայի ագռավը հանդիսանում է Բութանի խորհրդանիշը, այն երկրի աստվածային հովանավորի` Մահակալայի մարմնավորումն է:
Թագը պատրաստվել է 1907 թվականին Ջիգմե Նամգյալայի`երկրի առաջին թագավոր Ուգյեն Վանգչուկի հոր մարտական սաղավարտի հիման վրա: Թագավորական իշխանության խորհրդանիշը արտահայտում է պայքարից և քաոսից, դեպի կայունություն և խաղաղության անցման միտքը:

Սվյազիլենդի Թագավորություն (Հարավային Աֆրիկա)


Մսվաթի III թագավորը կարմիր փետուրներով իր ավանդական թագը բավականին հաճախ է կրում: Հանդիսավոր առիթներ շատ են լինում: Դրանցից մեկը` Ումհլանգան-եղեգի պարն է: Այդ տոնը անց է կացվում օգոստոս-սեպտեմբերին: Տևում է այն երեք օր և ավարտվում մի քանի տասնյակ մերկ կույս աղջիկների բազմաժամ պարով, որոնցից բացարձակ միապետը ընտրում է իր հերթական կնոջը: Ներկայումս նա 15 կին ունի և 23 երեխա:

Լեսոտո Թագավորություն (Հարավային Աֆրիկա)


Լետիսյե III թագավորը թագադրվել է երկու անգամ: Առաջին անգամ նա գահը զիջել է հորը 1995 թվականին երբ նա վերադարձավ աքսորից, սակայն 1996 թվականին մահացավ ավտովթարի արդյունքում: Այդ ժամանակ նրան թագադրեցին երկրորդ անգամ` գլխին դնելով ավանդական գույնավոր բիսերը զարդարված փետուրներով:





 
Back to content | Back to main menu