Ցանկալի շոկոլադ - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Ցանկալի շոկոլադ
04.01.2016
Ինչու է մեզ այդպես ձգում այդ քաղցրավենիքը:


Նեյրոբիոլոգիայում կատարված բացահայտումները լույս են գցում այդ կախվածության վրա:
Դառը շոկոլադում առկա է ֆենիլէտիլամին գռգռիչը ու ևս երեք տարեր, որոնք առկա են նաև մարիխուանայի մեջ: Պարզվել է որ, հենց դրանք են ազդում ուղեղի քիմիական պրոցեսի վրա և առաջացնում են լիարժեք թուլացման և  գոհունակության զգացողությունը: Այն է, գործում են ինչպես թմրանյութ, բայց չի առաջացնում քիմիական կախվածության սովորություն ինչպես թմրանյութերը; Սակայն հանգեցնում են հոգեբանական կախման, որին հաղթահարելը դժվար է:

Յուրահատուկ սինդրոմ
Կախվածություն ունեցող մարդկանց մոտ, շոկոլադից հրաժարվելու դեպքում, հաճախ նկատվում է ագրեսիվ վարք և դա զգալի խանգարում է նրանց առօրյա կյանքում: Այդ պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը /ԱՀԿ/ շոկոլադի հանդեպ հակումը ընդգրկել է կյանքի համար վտանգավոր կախվածությունների ցուցակում, որի մեջ են նաև սուրճը, ծխախոտը և թմրանյութերը:
Իսկ դիետոլոգների կարծիքով խելամիտ քանակությամբ շոկոլադ ուտելը հաճելի և օգտակար լրացում է օրվա սննդակարգին: Այն ունի տոնավորող էֆֆեկտ, իսկ շնորհիվ բարձր կալորիականության, կարող է փոխարինել ցանկացած ճաշատեսակի:
100գրամ դառը շոկոլադը պարունակում է 540 կկալ, կաթնայինը 565, իսկ սպիտակը 618: Սակայն, սա չի նշանակում, որ գեր մարդկանց չի կարելի շոկոլադ ուտել: Փոքրիկ կտոր ուտել կարելի է: Եվ ընդհանրապես ավելորդ քաշի, և այս քաղցրավենիքի օգտագործման հարցը դեռ որ, մնում է բաց: Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե արդյոք կախվածություն ունեք շոկոլադից, անցկացրեք պարզ թեստ:

Մեկ օրյա թեստ
Հրաժարվեք սիրելի քաղցրավենիքից 24 ժամով: Եթե Ձեր մոտ առաջանում է նյարդայնություն, ագրեսիվություն, գլխացավ, դիպրեսիայի նշաններ, կորում է հետաքրքրությունը աշխատանքի նկատմամբ, ուրեմն դուք կախվածություն ունեք շոկոլադից:

Ինչից ենք մենք տառապում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով կախվածության ցուցակում են.
  1.  ծխախոտամոլություն 30%
  2.  ալկոհոլամոլություն 28%
  3.  թմրամոլություն 27%
  4.  շոկոլադամոլություն 25%

 
Back to content | Back to main menu