Մեյսենի սպիտակ ոսկին - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
  Մեյսենի սպիտակ ոսկին

  Սաքսոնական հազարամյա Մեյսեն քաղաքը գտնվւմ է Էլբա գետի ափին,Դրեզդենից ոչ հեռու: Ճարտարապետական հուշարձանները, քաղաքը դարձրել են բավականին գրավիչ: Քաղաքի կենտրոնում գոթական ոճով տաճարն է,որը կառուցվել է 14-րդ դարում:

  Սակայն Մեյսենը աշխարհում հայտնի դարձավ շնորհիվ …

  1701թ. նոյեմբերյան անձրևոտ գիշեր էր: Սաքսոնական կյուրֆուստի` իշխանի զիվորները, իշխանության սահմանի մոտ ձեռբակալեցին մի փախստականի, որը փախչում էր պրուսական թագավորից: Նա հայտնի ալքիմիկոս և "ոսկեգործ" Իոհան Ֆրիդրիխ Բյոտգերն էր (1682-1719), եվրոպական հախճապակու հայտնագործողը, ով Մեյսենին համաշխարային փառք բերեց: 

  Վերջինիս պահակախմբի ուղեկցությամբ տեղափոխեցին Դրեզդեն, իսկ ավելի ճիշտ այնտեղի բանտ: Կյուրֆուրստ  Ավգուստի նախասիրությունները շքեղության հանդեպ հիմնովին դատարկել էին Սաքսոնիայի գանձարանը: Իշխանը հույս ուներ, որ Բյոտգերի "արտադրության" ոսկին նորից կլցնի գանձարանը: Նրա հույսերը պարզ է չկատարվեցին, սակայն նա իր գերու մոտ բացահայտեց ոչ պակաս արժեքավոր կողմեր: Բյոտգերը հիանալի հասկանում էր կերամիկայից: Իշխանը արագորեն նրա համար լաբորատորիա կառուցել տվեց և հրամայեց զբաղվել հետազոտություններով: 1709 թ. մայիսի 28-ին տեղի ունեցավ երկար սպասված իրադարձությունը: Իշխանին գրված նամակում նա հայտնում էր, որ կարող է արտադրել "ընտիր սպիտակ հախճապակի, հիանալի ջնարակով": Այդ ամսաթիվը դարձավ եվրոպական հախճապակու ծննդյան օրը:

  Դեռ XIII-րդ դարում, Մարկո Պոլոն Չինաստանում ճանապարհորդությունից վերադառնալով Եվրոպա բերեց անհայտ նյութից մի քանի գավաթներ: Հումքը իր պերլամուտրե փայլով հիշեցնում էր ծովախխունջ՝ "պորցելլա" և ուստի այն ստացավ այդ անվանումը: Եվրոպական շատ լեզուներով հախճապակու անվանումը գալիս է այդ արմատից:


 Եվրոպական իշխանավորները ընկան հախճապակու տենդի մեջ: Թանկարժեք իրերը դարձան հավաքածուների ստեղծման օբյեկտներ: Առավել ևս հախճապակին դարձավ հերարխիական աստճաններում դիրքի սիմվոլ: Հախճապակե վազաների, սպասքի և արձանիկների առատությունը պալատներում վկայում էրին նրանց տերերի հզորության մասին: Կարելի է պատկերացնել, թե Ավգուստը ինչքան ուրախացավ իր գերու այդ հայտնագորությամբ: Նա հրամայեց, որ Բյոտգերին լաբորատորիայի հետ միասին դրեզդենյան Վենուսբերգից տեղափոխեն մոտակա Մեյսեն՝ Ալբրեխտսբուրգ ամրոց: 

  Իսկ 1710 թ. մարտի 7-ին, չորս լեզուներով հրապարակեց դեկրետ <<թագավորա-լեհական և կյուրֆուրստ-սաքսոնական հախճապակու մանուֆակտորիայի մասին>>: Եվրոպական առաջին հախճապակու գործարանը անմիջապես սկսեց աշխատել և որոշ ժամանակ անց նրա արտադրանքը ներկայացվեց Լեյպցիգի Զատկի տոնավաճառում: Հաջողությունը գերազանցեց ակնկալիքները: 

  Զարմանալի չէ նաև այն որ մոտ 30 վարպետների Ալբրեխտսբուրգ ամրոցում հսկում էին աչքի լույսի պես: Հախճապակու արտադրության եղանակի գաղտնիքը բառացիորեն թանկ էր ոսկուց: Սակայն որոշ նկարիչների և վարպետների հաջողվեց լքել Մեյսենը, որը արագացրեց հաղճապակու գործարանների հայտնվելը ամբողջ Երոպայում:

   1731 թ-ից Ալբրեխտսբուրգում սկսեց աշխատել քանդակագործ Իոհան Իոահիմ Քենդլերը: Նրա ստեղծագործական ոճը 40 տարի շարունակ իր հետքը դրեց մեյսենյան հախճապակու գործարանի արտադրանքի վրա: Այդ ժամանակ այստեղ աշխատում էին բազմաթիվ մարդիկ, իսկ մանուֆակտուրայի փառքը հասավ իր գագաթնակետին: Սնվելու բարձր կուլտուրան պահանջում էր համապատասխան ճոխ սպասք: Սաքսոնական կոմս Բրյուլի համար Քենդլերը ստեղծեց հանրաճանաչ "Կարապի սպասքը" , որը ներառում էր 2200 սպասքի առարկա:

  Հիմնադրումից 125 տարի անց, գործարանը Ալբրեխտսբուրգից տեղափոխվեց նոր արտադրատարածք, որը գտնվում է մեյսենյան Տրիբիշտալ շրջանում: Այստեղ այն աշխատում է մինչև հիմա: 1878 թ-ից սկսվեց հաղճապակու արտահանումը Ամերիկա, դարձնելով մեյսենյան արտադրությունը տարածաշրջանի համար կարևոր գործոն:



Հախճապակու արտադրության համար այն ժամանակ պատրաստում էին բնական բաղկացուցիչներով խառնուրդ, որից հետո այն թրծում էին: Այդ տեխնոլոգիան Մեյսենում պահպանվում է մինչ այսօր: Հախճապակու զանգվածի կարևորագույն բաղկացուցիչ նյութը հանդիսանում է կաոլինը: Սա կավանման նյութ է, որ իր անվանումը ստացել է Չինաստանում գտնվող Կաո-լին տեղանքի անվանումից: Մեյսենյան կաոլինը արդյունահանում էին Սաքսոնիայում: Թմբուկաձև աղացներում փոշիացված և մաքրված կաոլինե կավից ատեղծվում է հեշտությամբ ձև ստացող զանգված: Այն հասնելով բրուտներին ստանում է վազային կամ գավաթին անհրաժեշտ տեսք: Իսկ որոշ վարպետներ պատրաստում էին քանդակախմբեր: Բազմաթիվ ֆիգուրներ ստանում են հատուկ գիպսե կաղապարների մեջ: Արդեն ձևավորված և չորացած մոդելները մտնում են վառարան թրծվելու առաջին անգամ տաքանալով միչև 900 C: Առաջին թրծումից հետո,  հախճապակին ստանում է ջնարակման համար անհրաժեշտ կարծրությունը: Ջնարակվելու համար օգտագործվում է միայն բարձր ջերմաստիճաններում հալվող ներկեր՝ օրինակ կոբալտ, որը շատ բնորոշ է մեյսենյան հախճապակուն: 





Նկարչից պահանջվում է մեծ վարպետություն և կենտրոնացվածություն, քանի որ, ներկը անմիջապես ներծծվում է և սխալը հնարավոր է շտկել: Նկարազարդված առարկաները սուզում են հում ջնարակազանգվածի մեջ, որից հետո այն նորից գնում է թրծման, այս անգամ արդեն 1450 C-ում: Այստեղ ջնարակը ամրանում է դառնալով ապակենման թափանցիկ շերտ: Կարծրացման բարձր աստիճանը առաջացնում է նյութի սեղմում: Այսպես, օրինակ 24 սմ տրամագծով ափսեն փոքրանում է մինչև 20 սմ:

Մեյսենում մինչև հիմա պահպանվում են ավանդական այդ ձևերը և ներկերը:


 
Back to content | Back to main menu