Տիտանիկի թանգարանը - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
 "Տիտանիկ" թանգարանը Բրենսոնում

  ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Բրենսոն քաղաքում գտնվող այս թանգարանը, նվիրված է հանրահայտ նավին: Այն հիմնադրվել է 2006 թ.ապրիլին: ԱՄՆ-ում գոյություն ունեն նմանատիպ ընդհամենը երկու թանգարան, որոնք պատկանում են Ջոն Ջոսլինին, ով 1987 թ. գլխավորում էր դեպի նավի կործանման վայր մեկնած արշավախումբը: Թանգարանը տեղադրված է նավի կրկնակի չափով փոքր կառուցված առաջնամասի նմանօրինակում: Գտնվելով արհեստական լճում, ամրացված է ջրի հատակից, և ստեղծում է Տիտանիկի ծովում գտնվելու պատրանքը: Նավի առաջնամասին կառուցված է այսբերգատիպ կառույց մխրճված նավի մեջ, որը և հանդիսանում է թանգարանի մուտքը:

 
    

Թանգարան մտնելիս այցելուներին տալիս են մուտքի տոմսեր, որոնց վրա գրված են իրական ուղևորի անունը, ով նավարկել է 1912 թ-ին: Այցելուն չգիտի ողջ է մնացել տվյալ ուղևորը թե ոչ, մինչև չավարտվի էքսկուրսիան և չհասնի հուշատախտակին, որի վրա գրված են բոլոր 2208 ուղևորների անունները և փրկվածների պատմությունները: Թանգարանով քայլող զգեսավորված մարդիկ, ովքեր հանդես են գալիս անձնակազմի անդամների դերերում, հատուկ ուսուցում անցած դերասաններ են: Չերևացող բարձրախոսներից գալիս են ազդանշանների, զանգերի ղողանջների ձայներ, որոնք ստեղծում են իրականությանը մոտ մթնոլորտ:



Այցելուների համար հնարավորություն է ստեղծված տեսնել Տիտանիկի դահլիճների ճիշտ նման օրինակները` Գլխավոր աստիճանները, Գլխավոր դահլիճը, I  և III կարգի նավախցերը, նավապետի կամրջակը, ինչպես նաև խորտակված նավից վերցված մոտ 400 ցուցանմուշներ, որոնք ցուցադրված են 20 սենյակներում:


Ամենատպավորիչ վայրերից մեկը՝ "Grand Staircase" գլխավոր աստիճաններն են, որոնք կառուցվել են օրիգինալ գծագրերի հիման վրա, և արժեցել են ավելի քան 1 միլիոն դոլար: Բարձրանալով այդ աստիճաններով այցելուն հայտնվում է I կարգում, որտեղ տեղակայված են շքեղ նավախցերը: Ներքևի հարկում գտնվում է III կարգի նեղ նավախցերը և մեքենայական բաժնի հնոցը: Ցուցասրահներում կարելի է տեսնել հեռագրային սենյակը և անգամ տագնապի SOS ազդանշան ուղարկել, լինել նավապետական կամրջին:
"Սուզված սենյակ" անվամբ սրահում կան մի քանի տեսակի աստիճանի տակ թեքված տախտակամածեր, որոնց վրա կարող են փորձել պահել իրենց այցելուները: Կան նաև փրկարարական նավակներ, որոնց մեջ կարելի է նստել, ինչպես նաև թասով ծովի աղի ջուր, որի ջերմաստիճանը -2,22°С է, մատը մցնելով այդ ջրի մեջ և նայելով ժամին կարելի է ստուգել թե որքան կարող եք դիմանալ և հասկանալ թե ինչու են արագ մահացել այդպիսի ջրում հայտնված գրեթե բոլոր ուղևորները: 





Թանգարանում կա նաև խանութ, որտեղից հնարավոր է ձեռք բերել հուշանվերներ Տիտանիկ մակագրությունով:


"Տիտանիկի" հայտնի նվագախումբը:
 
Back to content | Back to main menu