ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԸ - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԸ


  Նյու Յորքի նավահանգստի մուտքի մոտ կանգնած է "Աշխարհի մեծագույն կինը։ Մեկ դարից ավելի է, ինչ այստեղ ժամանողներին նա հիշեցնում է, թե ինչպիսի իդեալներով է ստեղծվել մի ամբողջ ազգ։ Նրա վեր բարձացրած ձեռքում կրակ է վառվում, որը ազատության և արդարության խորհրդանիշն է։

1865թ. Էդուարդ դե Լաբուլիեն առաջարկեց հավերժացնել ԱՄՆ և Ֆրանսիայի միջև բարեկամությունը, որը առաջացել էր ամերիկյան հեղափոխության  ժամանակ։ Հուշարձանի նախագծի մշակման համար, ԱՄՆ եկավ երիտասարդ քանդակագործ Ֆրեդերիկ Ավգուստ Բարտոլդին։

    
Նա ցնցված էր իր առջև բացված տեսարանով։ Ոգևորվելով այն մտքից, որ իրեն է վստահված դեպի նոր աշխարհ դարպասի ստեղծումը, նա մեծ եռանդով անցավ գործի։

Միջոցների հավաքագրման համար ստեղծվեց ֆրանս-ամերիկյան միություն։ Նախատեսվում էր հավաքագրել 250.000 դոլլար։ 1874թ. Բարտոլդին սկսեց իր աշխատանքը, որպես մոդել նրան ծառայում էր սեփական մայրը։ Առաջին մակետը ուներ 4 ոտնաչափ բարձրություն։ Անցնելով հենքին, որը պետք է պահեր արձանը, նա դիմեց ֆրանսիացի  ինժեներ-գյուտարար Գուստավ Էյֆելին։ Վերջինս մշակեց բարդ թուջեպողպատե հենք։
1884թ. հուլիսի 4-ին, արձանը ներկայացվեց ԱՄՆ դեսպանին, որպես ֆրանսիական ժողովրդի նվերը ամերիկյան ժողովրդին։ Դրանից հետո, այն դեմոնտաժվեց և տեղավորվեց 214 արկղերի մեջ, որոնք ունեին հատուկ նշումներ, հետագա հավաքումը հեշտացնելու համար։ 1885թ. գարնանը, ֆրանսիական ռազմական առագաստանավը խարիսխ գցեց Նյու-Յորքի նավահանգստում։

Սակայն պատվանդանի կառուցման աշխատանքները դեռևս հեռու էին ավարտվելուց։ Բարտոլդին, որը նորից ժամանել էրՆյու Յորք, խորհրդակցեց ինժեներների և ճարտարապետ Ռիչարդ Մորրիս Հանտի հետ, որոնք նշանակված էին դրա կառուցման համար։  Այս նախագծի միջոցների հավաքագրման համար, այն պարտավոր է նյու-յորքյան "World"-ի հրատարակիչ Ջոզեֆ Պուլիցերին։ Նա իր հրատարակություններում կոչ էր անում հետևել ֆրանսիական ժողովրդի օրինակին, խոստանալով հրատարակել բոլոր ներդրողների անունները։ Արդյունքում փողերը հոսացին գետի նման։

Արձանի քաշը 225 տոննա է։ Թագի 7 սուր ծայրերը խորհրդանշում են 7մայրցամաքները և ծովերը։ Ձախ ձեռքում Անկախության Հռչակագիրն է, հռչակման ամսաթվով։ Աջ ձեռքը ծովի մակերևույթից վեր է բարձրանում 305 ֆուտ։ Շնորհիվ պատվանդանի, որի վրա կանգնած է արձանը նա անհավատալի մեծ է 
թվում։

1886թ. հոկտեմբերի 28-ին, տեղի ունեցավ հուշարձանի բացման արարողությունը։ Արձանը փաթաթած սավանը, բացելու իրավունքը պատկանում էր նախագահ Գրովեր Քլիվլենդին, որը Bedloe’s կղզի (1956թ. այն վերանվանվեց Ազատության) ժամանեց 300 նավերից բաղկացած պատվո շքախմբի ուղեկցությամբ։ Հավաքվածների զգացմունքները իրենց գագաթնակետին հասան այն ժամանակ, երբ ծածկոցը պոկվեց։ Հրավառության հետ միասին, այրվեց Ազատության կրակը, որը մարգարեորեն խորհրդանշում էր հույսի փարոս միլիոնավոր մարդկանց համար, որոնք այս ափերն էին գալիս ամբողջ աշխարհից։

Արձանի ներսում 1903 թ-ին, բրոնզե սալիկի վրա փորագրվել է Էմմա լազարուսի "Նոր կոլոս" սոնետը, որը գրվել էր 1883թ-ին:
Ահա նրա բնօրինակ տեքստը`

Not like the brazen giant of Greek fame,
With conquering limbs astride from land to land;
Here at our sea-washed, sunset gates shall stand
A mighty woman with a torch, whose flame
Is the imprisoned lightning, and her name
Mother of Exiles. From her beacon-hand
Glows world-wide welcome; her mild eyes command
The air-bridged harbor that twin cities frame.
«Keep, ancient lands, your storied pomp!» cries she
With silent lips. «Give me your tired, your poor,
Your huddled masses yearning to breathe free,
The wretched refuse of your teeming shore.
Send these, the homeless, tempest-tossed to me,
I lift my lamp beside the golden door!»








 
Back to content | Back to main menu