Աշխարհի լավագույն դիպուկահարները - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
  Աշխարհի լավագույն դիպուկահարները

  Լավ դիպուկահարը անպայման չէ, որ կադրային զինվորական լինի: Մեկ հաջող կրակոցը նույնպես դիպուկահար է դարձնում մարդուն: Հաջողությունը, պատերազմում շատ կարևոր է: Մեծ գին ունի մարտիկի իրական վարպետությունը, որը կարողանում է խոցել նշանակետը մեծ հեռավորությունից, անսովոր զենքից և անհարմար դիրքից:

  Կարլոս Հեթչքոք


  Կարլոս Նորման Հեչկոկը II-ը ծնվել է 1942 թ. մայիսի 20-ին, Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքում: ԱՄՆ զինված ուժերի պատմության ամենահայտնի դիպուկահարներից մեկն է: Ինչպես ամերիկյան գյուղերի շատ պատանիներ, Կարլոսն էլ էր երազում հայտնվել բանակում: 1959թ նա անդամագրվում է ԱՄՆ ծովային հետևակում: Կովբոյական գլխարկով, որի վրա սպիտակ փետուր էր կպցրած, 17-ամյա պատանուն զորանոցում դիմավորեցին քմծիծաղներով: 1966 թ. Հեչկոկին ուղարկում են Վիետնամ, որտեղ նա բարեհաջող ցուցադրում է իր ունակությունները ամբողջ ծավալով: Առաջին իսկ մարտական գործողություններում Կարլոսի “հունձից” հետո, նրա հանդեպ քմծիծաղները վերածվեցին պաշտոնավոր լռության: Նա բնածին տաղանդ ուներ և կարծես ծնված էր միայն դիպուկ հրաձգության համար: Նրան վերագրվում է ընդհամենը 300 զոհ, սակայն զինակիցների հուշագրություներում ավելի մեծ թվեր են նշվում: Հյուսիսային Վիետնամը այն ժամանակների համար ահռելի գլխագին էր նշանակել նրա համար` 30 000 դոլար: Առավել հայտնի է նրա դուելը վիետնամական դիպուկահարի հետ: 2250 մետր հեռավորությունից նա խոցել էր հակառակորդի օպտիկական նշանասարքին: Նրա զենքը եղել է Բրաունինգ M2: Վիետնամացիները նրան տվել են "սպիտակ փետուր" մականունը: 1969-ին պատերազմը ավարտվեց և Կարլոսը վերադարձավ տուն:
  Այդ սարսափելի պատերազմի ընթացքում նա ոչ մի անգամ չի վիրավորվել: Նա մահացավ իր անկողնում, 57-ամյակը չլրացած` 1996 թ. փետրվարի 23 -ին Վիրջինիա Բիչում: Նրա պատվին է կոչված ԱՄՆ դիպուկահարների համար նախատեսված պարգևը:

  Սիմո Խյայուխյա


  Այս ֆինացի դիպուկահարը ծնվել է 1905 թ դեկտեմբերի 17-ին, Ռաուտյարվիում, Ֆինլանդիա: Համաշխարհային պատմության մեջ նա ամենաարդյունավետ դիպուկահարներից էր, Ֆիների համար նա լեգենդ է, վրեժի աստծու իսկական մարմնավորում: Կարմիր Բանակի շարքերում հայրենասեր-դիպուկահարը ստացել էր “Սպիտակ մահ” անունը: 1939-40թթ. խորհրդա-ֆիննական պատերազմի ձմռան մի քանի ամիսների ընթացքում նա վերացրել է հակառակորդի ավելի քան 500 զինվոր: Նրա վարպետության մակարդակը ընդգծում է նրա օգտագործած զենքը` բաց նշանառմամբ М/28 հրացանը:
Մահացել է 2002թ ապրիլի 1-ին, Համինայում, Ֆինլանդիա:


  Լյուդմիլա Պավլիչենկո


  Օրիորդական ազգանունը` Բելովա: Ծնվել է 1916թ. հուլիսի 12-ին, Բելայա Ցերկով բնակավայրում, Կիևի մոտակայքում: Չապաևյան 25-րդ հրաձգային դիվիզիայի դիպուկահար Լյուդմիլան 309 թշնամու զինվոր ունի իր հաշվի վրա: Նա հանդիսանում է աշխարհամարտերի պատմության մեջ լավագույն հրաձիգներից մեկը: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա խոստովանել է, որ դժվար է եղել կրակել միայն առաջին անգամ: Մարտական հերթապահության առաջին օրերին նա չէր կարողանում ստիպել իրեն սեղմել ձգանը:
  Պավլիչենկոն 1943 թ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: Իսկ պատերազմի ավարտից հետո ծառայել է ԽՍՀՄ ռազմածովային ուժերի գլխավոր շտաբում: Մահացել է 1974 թ հոկտեմբերի 27-ին:

  Վասիլի Զայցեվ


  Ծնվել է 1915 թ. մարտի 23-ին, Օրենբուրգի մարզի Ելենինկա գյուղում: Խորհրդային Միության հերոս է: Լեգենդար հրաձիգին փաստաթղթերով վերագրվում է գերմանական բանակի 149 խոցված թիրախ, սակայն իրական թիվը մոտ է 500-ի, այդ թվում նաև 11 դիպուկահար:

  Քրիս Քայլ


  Նա ծնվել էր Տեխասի Օդեսսա քաղաքում, 1974 թ, ապրիլի 8-իև: Իր առաջին կրակոցը արձակել է ութ տարեկանում: Նա իր ամբողջ գիտակից կյանքի ընթացքում թիրախներ էր փնտրում` սպորտային նշանակետեր, կենդանիներ, ապա մարդիկ: 1999-2009 թթ նա ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում և 2003 թվականին մասնակցել ամերիկյան բանակի մի քանի գաղտնի գործողությունների և ստացել նշանակում Իրաքում: Անողոք և հմուտ մարդասպանի անունը բարձրացավ մեկ տարի անց, երբ նրան տվեցին “Ռամադիի շայթան” մականունը, ում համար 20 000 դոլար գլխագին էր նշանակվել: Պաշտոնապես Քեյլը սպանել է 160 թշնամու, սակայն անձնական զրույցներում նա նշել է երեք անգամ ավելի թվաքանակ: 2009 թ թողել է ծառայությունը և ընտանիքի հետ բնակություն հաստատել Տեխասում: Աշխատելով Craft International ընկերությունում պատրաստել է թիկնապահների և դիպուկահարների: 2012 թ հրատարակել է իր կենսագրությունը "Ամերիկյան դիպուկահարը" գրքով: Մահացել է 2013 թ. փետրվարի 2-ին, իր ուսումնառության տակ գտնվողի արձակած գնդակից:

  Ռոբ Ֆուրլոնգ



  Ֆուրլոնգը ծնվել է 1976 թ. նոյեմբերի 11-ին, Նյուֆաունդլենդում, Կանադա: Երկար ժամանակ նա ծառայել է կանադական բանակում, որպես հասարակ կապրալ:
Ի տարբերություն վերը հիշատակված մյուս դիպուկահարների Ռոբը չէր տիրապետում հրաձիգի տաղանդին: Սակայն նա մշտապես պարապում էր և բավականին համառություն էր ցուցաբերում: Շուտով նրան տեղափոխեցին հատուկ նշանակության ջոկատ: “Անակոնդա” գործողությունը դարձավ Ֆուրլոնգի կարիերայի գագաթնակետը: Մարտերից մեկում նա հաջող կրակոց արձակելով խոցելով թիրախը 2430 մետր հեռավորությունից: Դա ներկայիս ռեկորդն է:


  Տոմաս Պլանկետ



  19-րդ դարի բրիտանական բանակի 95-րդ հրաձգային դիվիզիայի շարքային իռլանդացի Թոմաս Պլանկետին ընդհամենը երկու կրակոց դասեցին իր ժամանակների լավագույն դիպուկահարների շարքը: 1809 թվականին տեղի ունեցավ Մոնրոյի ճակատամարտը: Թոմասը ինչպես և իր զինակիցները զինված էին “Բրաուն Բեսս” մակնիշի մուշկետով: Դաշտային պարապունքները բավական էին, եթե քամին ուժեղ չլիներ, որպիսի հրաձիգը կարողանար իր թիրախին խոցել 50 մետրից: Պլանկետը լավ նշան բռնելով կրակեց և ձիուց վայր գցեց ֆրանսիական գեներալ Օգյուստ Մարի Ֆրանսուա Կոլբերտին, և այդ ամենը 600 մետր հեռավորությունից: Այն նրա զինակիցները կարող էին անհավանական հաջողություն համարել կամ նպաստավոր մագնիսական դաշտերի ազդեցություն, սակայն Պլանկետը ցուցադրեց նաև իր երկրորդ կրակոցը: Նա հանգիստ վերալիցքավորեց իր զենքը և նույն 600 մետր հեռավորությունից տապալեց գեներալի ադյուտանտին:
  Նրա ծննդյան թիվը հայտնի չէ, սակայն մահացել է 1851 թ-ին:

  Շարունակելի...
 
Back to content | Back to main menu